Home / Canadahye  / Torontohye  / ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղը նոր նախագահ ունի

ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղը նոր նախագահ ունի

 

Տորոնտո (Նորանոր) — Նոյեմբերի 15-ից Տորոնտոյի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահի պաշտոնը կզբաղեցնի Միհրան Եգավյանը: Նա կփոխարինի Քնար Բասմաջյանին, ով վերջին ութ տարիներին զբաղեցնում էր ՀԲԸՄ Տորոնտոյի նախագահի պաշտոնը:

 

ՀԲԸՄ պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

 

«Քնար Բասմաջյանը կարևոր դեր է խաղացել ՀԲԸՄ Տորոնտոյի աճող մասնաճյուղի առաջխաղացման և կառավարման հարցում՝ ՀԲԸՄ-ին իր նվիրվածության և հավատարմության համար արժանանալով ՀԲԸՄ նախագահի 2015 թվականի մրցանակին»:

 

Քնար Բասմաջյանը իր գործունեությունը կշարունակի ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղում՝ զբաղեցնելով «Արմեն Օնտարիո»-յի փոխնախագահի պաշտոնը: Պերճ Փափազյանը կշարունակի պաշտոնավորել որպես «Արմեն Օնտարիո»-յի նախագահ և «Արմեն Քվեբեկ»-ի քարտուղար: ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Լենա Սարկիսսյանը կշարունակի աշխատել որպես «Արմեն Օնտարիո»-յի քարտուղար:

 

Նշենք, որ Միհրան Եգավյանը, որպես ՀԲԸՄ անդամ, երկար տարիներ է ծառայել ինչպես միությանը, այնպես էլ Տորոնտոյի հայկական համայնքին: 2008 թվականից Եգավյանը եղել է Տորոնտոյի ՀԲԸՄ երիտասարդ մասնագետների խորհրդի անդամ:

 

«2012 թվականից նա զբաղեցրել է խորհրդի նախագահի պաշտոնը՝ մեծ նվիրվածություն ցուցաբերելով կազմակերպությանը: Տորոնտոյի Երիտասարդ մասնագետների նվիրված անդամ Քրիստինե Կավազաջյանը կզբաղեցնի խորհրդի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով Եգավյանին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]