Home / Canada  / 82 տարեկանում կյանքից հեռացել է կանադացի հռչակավոր երաժիշտ Լեոնարդ Քոհենը

82 տարեկանում կյանքից հեռացել է կանադացի հռչակավոր երաժիշտ Լեոնարդ Քոհենը

 

Մոնրեալ (Նորանոր) — 82 տարեկան հասակում ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում կյանքից հեռացել է կանադացի լեգենդար երգիչ, երգահան, պոետ և արձակագիր Լեոնարդ Քոհենը: Աշխարհահռչակ երաժիշտ և պոետ Քոհենը մահացել է նոյեմբերի 7-ին, սակայն լուրը հայտնի է դարձել միայն այսօր:

 

Քոհենը ծնվել է 1934 թվականին Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում: Իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն Լեոնարդ Քոհենը հրապարակել է 1956 թվականին, իսկ առաջին վեպը՝ 1963-ին:

 

1967 թվականին Քոհենը տեղափոխվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ սկսվում է ֆոլկ երաժիշտի նրա կարիերան:

 

Լեոնարդ Քոհենի ստեղծագործությունները մեծ ազդեցություն են ունեցել բազմաթիվ գրողների և երաժիշտների վրա: Աշխարհահռչակ ստեղծագործողը ընդգրկված է Կանադայի երաժշտական փառքի սրահում: Իր վաստակի համար Քոհենը արժանացել է նաև Կանադայի բարձրագույն շքանշաններին:

 

Լեոնարդ Քոհենի ամենահայտնի ստեղծագործություններն են Hallelujah, Suzanne, So long, Marianne, Everybody knows և այլն:

 

Նշենք, որ երաժիշտ-պոետը ուղիղ մեկ շաբաթ առաջ էր թողարկել իր You Want It Darker անունը կրող նոր ալբոմը:

 

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]