Խորհուրդներ առաջին անգամ տուն գնողներին
Կանադայում ապրելու առաջին մի քանի տարիներին մենք ինքներս մեզ տալիս ենք, թերևս, ամենակարևոր հարցը՝ ինչպե՞ս ձեռք բերել մեր առաջին անշարժ գույքը, քանի որ սա մեր և մեր երեխաների կյանքում ամենակարևոր ներդրումն է լինելու:
Ահա որոշ կետեր, որոնք պետք է հաշվի առնել.
(1) Ամենակարևոր հարցերից մեկը ձեր ֆինանսական վիճակն է: Օնտարիոյում 500,000 դոլարից ցածր գին ունեցող գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ է 5%-ի կանխավճար կատարել, մինչդեռ 500,000 դոլարից բարձր գին ունեցող գույքի ձեռքբերման համար՝ հավելյալ 10%: Պետք է նաև հաշվի առնել այն փաստը, որ 5% կանխավճարի դեպքում դուք ստիպված եք լինելու ապահովագրության համար վճարել Կանադայի հիփոթեքային բնակարանային կոռպոռացիային: ԿՀԲԿ (CMHC) ապահովագրության արժեքը կազմում է գույք ձեռքբերողների հիփոթեքի 1.80-3.60%-ը:
(2) Ամենակարևոր գործոններից մեկը ձեր վարկային միավորն է: Այն սովորաբար տատանվում է 400-ից 900-ի միջակայքում: Եթե ձեր վարկային միավորը 750 է, ապա հրաշալի է: Վարկատուների համար վարկային բարձր միավորներով մարդիկ ավելի վստահելի են թվում: Եթե նորեկ եք Օնտարիոյում, ապա վարկային միավորներ ստանալու բազմաթիվ ճանապարհներ կան: Բարձր միավորներ ունենալու դեպքում բանկերն ու վարկատուները ձեզ ավելի ցածր տոկոսադրույքով գումար կտրամադրեն: Եզրակացություն՝ ժամանակին վճարեք ձեր վարձավճարները:
(3) Մյուս կարևոր գործոնը եկամտի կամ զբաղվածության վերաբերյալ տեղեկանքներն են, որ պետք է ներկայացնել ֆինանսական հաստատություններին կամ հիփոթեքային բրոքերներին: Եկամտի որոշակի չափը կապահովի ձեր հիփոթեքի չափը:
(4) Իսկ ամենակարևոր հարցը փակման ծախսերն են՝ հողհատկացման հարկային վճարը: Որպես առաջին անգամ գույք գնող՝ դուք զեղչի հնարավորություն ունեք, ինչը հաշվարկվում և հանվում է պայմանագիր կնքելիս, իրավաբանական վճարներից, հիփոթեքային ապահովագրությունից և ծախսերից:
Որպես վերջաբան. մինչ կսկսեք նոր տուն փնտրել, խոսեք մասնագետի հետ, ով ձեր հիփոթեքի չափի վերաբերյալ ձեզ խորհուրդներ կտա: Հնարավոր է, որ կարող եք ավելի բարձր կամ ավելի ցածր հիփոթեքի հավակնել, քան մտածում էիք: Միշտ ցանկալի է իմանալ այն տների գնային միջակայքը, որոնք պատրաստվում եք ձեռք բերել:
Հարցերի դեպքում կարող եք մեկնաբանություն թողնել այս նյութի կամ Noranor Toronto ֆեյսբուքյան էջի հրապարակման տակ, զանգահարել Անի Իմաստունյանին 647-403-4046 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]