Home / Canadahye  / Edmontonahye  / 7 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

7 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

 

ՇՈՂ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ 

 

Տորոնտո (Նորանոր) — Noranor.ca կայքը ձեր ուշադրությանն է ներկայացնում 7 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին:

 

1) Տորոնտոհայ Ռուբեն Ճանպազյանը կստանձնի ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում գործող Armenian Weekly թերթի խմբագրի պաշտոնը: Ճանպազյանը թղթակցել է Armenian Weekly-ին 2013 թվականից:

 

2) Noranor.ca-ին տված բացառիկ հարցազրույցում Կանադայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցում պահանջատիրության փուլին անցնելը Կանադայի Հայ դատի հանձնախմբի օրակարգում է:

 

3) Հանրապետական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը Noranor.ca-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը մրցակիցներ չունի և իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում:

 

4) Նոյեմբերի 16-ին Տորոնտոյում տեղի է ունեցել 11-րդ ամենամյա «Նուռ» կինոփառատոնի բացումը: Կինոփառատոնի մեկնարկը տրվել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» և Ատոմ Էգոյանի «Հիշիր» ֆիլմերով: Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:

 

5) Այս շաբաթ սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը մեծապես գրավել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մարդկային ռեսուրսների վարչության պետի՝ Լարա Չոլաքյանի և նրա ամուսնու՝ «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանի պատմությունը: Կանադահայ Լարա Չոլաքյանը, ով նախկինում թերահավատ վերաբերմունք է ունեցել Հայաստանի նկատմամբ, այժմ իր կյանքը չի պատկերացնում առանց հայրենիքի: Զույգը Հայաստան է տեղափոխվել 12 տարի առաջ:

 

6) Կանադայի դաշնային կառավարությունը փոփոխության է ենթարկում ներգաղթյալների ընտրության էլեկտրոնային համակարգը: Փոփոխությունները երկրում գտնվող բարձր որակավորում ունեցող աշխատողներին և Կանադայում բարձրագույն կրթություն ստացած միջազգային ուսանողներին հնարավորություն կտան դիմել մշտական կացության համար:

 

7) Տորոնտոյաբնակները հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 24-ին, Տորոնտոյի Սբ. Երրորդություն Հայ Առաքելական եկեղեցու «Մակարոս Արթինյան» սրահում կարող են ներկա գտնվել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի դասախոսությանը:

 

Հաճելի և խաղաղ հանգստյան օրեր ենք մաղթում ձեզ:

 

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]