Home / Canada  / 2017-ը դժվար տարի կլինի էներգետիկայի ոլորտի գործատուների համար

2017-ը դժվար տարի կլինի էներգետիկայի ոլորտի գործատուների համար

Կալգարի (Նորանոր) — 2017 թվականը դժվար տարի է լինելու նավթի և գազի արդյունաբերության ոլորտի գործատուների համար, այն բանից հետո, երբ նրանց 65%-ը ստիպված է եղել այս տարի կրճատել աշխատուժը: Այս մասին հաղորդում է Financial post-ը՝ հղում կատարելով Hays Canada կադրային գործակալությանը:

Տարեկան ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ էներգետիկայի ոլորտի գործատուների 28%-ը կանխատեսում է 2017 թվականին ունենալ աշխատողների ավելի փոքր թիվ, քան 2016 թվականին է: Միևնույն ժամանակ այս սեկտորի գործատուների 15%-ը կանխատեսում է աճ, իսկ կեսը՝ կայունություն:

Գործակալությունն ասում է՝ շատ ձեռնարկություններ կարծում են, որ էներգետիկայի ոլորտի վերականգնումը ավելի դժվար կընթանա, քանի որ նավթի արդյունաբերման ոլորտի հմուտ աշխատողները լքում են Ալբերտա նահանգը և տեղափոխվում այլ նահանգներ, որտեղ ավելի մեծ է մրցակցությունը:

Կազմակերպությունը հարցումներ է անցկացրել Կանադայի 4,000 գործատուների և աշխատողների շրջանում և հանգել այս եզրակացության, որ բիզնես աճի սպասելիքները 2017-ի համար փոքր ինչ ավելի բարձր են, քան մեկ տարի առաջ:

Մեկ այլ զեկույցի համաձայն՝ Ալբերտա նահանգի նավթ և գազ արդյունաբերող կազմակերպությունները վերջին 2 տարիների ընթացքում կրճատել են իրենց աշխատուժի 29%-ը, սակայն մնացած աշխատուժը շարունակում է շաբաթական մոտ 2.300 դոլարի եկամուտ գրանցել, ինչը մոտ 25%-ով բարձր է 2011 թվականի ցուցանիշից:

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]