Home / Armenia  / 144 փախստական ապահովվել է բնակարանով Միգրացիոն պետական ծառայության հանրակացարաններում. դեսպան Եգանյան

144 փախստական ապահովվել է բնակարանով Միգրացիոն պետական ծառայության հանրակացարաններում. դեսպան Եգանյան

 

Օտտավա (Նորանոր) — Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Հայաստանում հաստատված սիրիահայերի խնդիրների և դրանց լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերի վերաբերյալ հերթական գրառումն է արել իր ֆեյսբուքյան էջում: Այն վերաբերում է Հայաստանում սիրիահայերի բնակարանային հարցերին.

 

-2012-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ Սփյուռքի նախարարությունը ժամանակավոր բնակարանի և բնակարանի վարձակալության փոխհատուցման 4,000 դիմում է ստացել

 

-2012-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ավելի քան 2,200 դիմորդ ստացել է վարձակալության փոխհատուցում

 

-2016 թվականի դրությամբ 144 փախստական ապահովվել է բնակարանով Միգրացիոն պետական ծառայության հանրակացարաններում, 160 ընտանիք ապահովվել է բնակարաններով մասնավոր հովանավորների կողմից, 50 ընտանիք ապաստան է ստացել Հայ Կաթողիկե եկեղեցու հյուրատանը: Նախկինում վարձակալության փոխհատուցումը փախստականներին տրամադրվել է ՀԲԸՄ-ի (Հայ բարեգործական ընդհանուր միություն), ԱՀԱԸ-ի (Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն), Հայկական Կարիտասի և այլ բարեգործական կազմակերպությունների կողմից

 

-Եվս 650 ընտանիք վարձակալության ամբողջական փոխհատուցում է ստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի, Armenian Redwood-ի և OXFAM Հայաստանի համատեղ ֆինանսավորմամբ: Ֆինանսավորման չափը ներկայումս կազմում է 710,000 դոլար:

 

 

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]