Home / Armenia  / Կանադահայ բարերար Պերճ Սվազլյանի ֆինանսավորմամբ վերանորոգվել է Գյումրի քաղաքի «Ժպիտ» մանկապարտեզը

Կանադահայ բարերար Պերճ Սվազլյանի ֆինանսավորմամբ վերանորոգվել է Գյումրի քաղաքի «Ժպիտ» մանկապարտեզը

 

Գյումրի (Նորանոր) — Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը կից գործող «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանն այցելել է Գյումրի քաղաքի «Ժպիտ» մանկապարտեզ՝ վերանորոգման աշխատանքներից հետո ծանոթանալու նոր պայմաններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջը:

 

Տիկին Նալբանդյանը ներկա է գտնվել երեխաների մասնակցությամբ միջոցառմանը, Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և դիվանագիտական ասոցիացիայի անդամների կողմից նվերներ հանձնել մանկապարտեզի սաներին:

 

Մանկապարտեզում վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2016 թվականի ամռանը՝ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախաձեռնությամբ, կանադահայ բարերար Պերճ Սվազլյանի ֆինանսավորմամբ և Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի աջակցությամբ:

 

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]