Home / Armenia  / 2012-2016 թվականներին Հայաստանում սիրիահայ ընտանիքներում ծնվել է ավելի քան 240 երեխա. դեսպան Եգանյանի գրառումը

2012-2016 թվականներին Հայաստանում սիրիահայ ընտանիքներում ծնվել է ավելի քան 240 երեխա. դեսպան Եգանյանի գրառումը

 

Օտտավա (Նորանոր) — Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանը Հայաստանում հաստատված սիրիահայերի խնդիրների և դրանց լուծմանն ուղղված ջանքերի վերաբերյալ հերթական գրառումն է արել իր ֆեյսբուքյան էջում: Դեսպանի թվով 8-րդ գրառումը վերաբերում է առողջապահական հարցերին.

 

-2012-2016 թվականներին Սփյուռքի նախարարությունը առողջությանն առնչվող հարցերի վերաբերյալ ավելի քան 3500 դիմում է ստացել

 

-Սիրիահայերի համար ամբուլատոր և ստացիոնար բուժօգնությունն անվճար է. տրամադրվում է տարածքային կլինիկաներում՝ ըստ բնակության հասցեների

 

-Այս ծառայության իրականացման համար պետական բյուջեից տրամադրվել է 300 մլն դրամ կամ ավելի քան 600,000 դոլար

 

-2012-2016 թվականներին Առողջապահության նախարարությունը, համագործակցելով Համահայկական հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան»-ի, Հայ բարեգործական ընդհանուր միության և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հետ, ամբողջական աջակցություն է ցուցաբերել ավելի քան 60 սրտի վիրահատությունների և այլ համալիր վիրահատությունների հարցում

 

-Կրթության և գիտության նախարարությունը մասնագիտական վերապատրաստմամբ է ապահովել ավելի քան 60 սիրիահայ բժշկի

 

– Կատարվել են ատամնաբուժական և ակնաբուժական անվճար զննումներ

 

-2012-2016 թվականներին Հայաստանում մահացել է 110 սիրիահայ. նրանց թաղման արարողություններն իրականացվել են անվճար՝ քաղաքային իշխանությունների կողմից

 

-2012-2016 թվականներին Հայաստանում սիրիահայ ընտանիքներում ծնվել է ավելի քան 240 երեխա

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]