Home / Canada  / Գերագույն դատարանում նշվել է Կանադայի Քաղաքացիության ակտի 70-ամյակը

Գերագույն դատարանում նշվել է Կանադայի Քաղաքացիության ակտի 70-ամյակը

 

Օտտավա (Նորանոր) — Հունվարի 3-ին Ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարարությունը Կանադայի Գերագույն դատարանում կազմակերպել է քաղաքացիության հատուկ արարողություն՝ մեկնարկելու Կանադայի Կոնֆեդերացիայի 150-ամյակին նվիրված տոնակատարություններն ու նշելու Կանադայի Քաղաքացիության ակտի 70-ամյակը: Երդման արարողությանը մասնակցել է 26 նոր քաղաքացի ամբողջ աշխարհից: Այս մասին հաղորդում է Կանադայի կառավարության կայքը

 

Միջոցառմանը հիշատակվել է Կանադայի քաղաքացիության առաջին արարողությունը, որն անց է կացվել 70 տարի առաջ՝ 1947 թվականի հունվարի 3-ին, Գերագույն դատարանի պալատում: Այդ օրը վարչապետ Վիլյամ Լայոն Մաքենզի Քինգը ստացել է Կանադայի քաղաքացիության առաջին վկայականը՝ 0001 համարակալմամբ: 

 

«Պատմության ընթացքում Կանադայի ինքնությունը մեծապես ձևավորվել է ներգաղթյալների մշակութային և տնտեսական նշանակալի ներդրումների շնորհիվ: Կանադայի քաղաքացիության 70-ամյակն առիթ է անդրադառնալու, թե ինչ է նշանակում լինել կանադացի՝ իրավունքները, որ ունենք, պարտականությունները, որ կիսում ենք, բազմազանությունը, որի շնորհիվ ավելի ուժեղ ենք: Կանադայի 150-ամյակի միջոցառումների շրջանակներում և դրանից դուրս ես կանադացիներին կոչ եմ անում նշել իրենց քաղաքացիությունը»,– ասել է Կանադայի Ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարար Ջոն ՄըքՔալումը:

 

 

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]