Home / Canada  / Կանադայում մշտական բնակության հրավեր ստանալու համար անհրաժեշտ միավորների շեմը կտրուկ նվազում է

Կանադայում մշտական բնակության հրավեր ստանալու համար անհրաժեշտ միավորների շեմը կտրուկ նվազում է

 

Օտտավա (Նորանոր) — Կանադան մշտական բնակության համար դիմելու 2017 թվականի իր առաջին հրավերն է ուղարկել թվով 2,902 դիմորդների: Այս մասին հաղորդում է CIC News-ը:

 

Դիմորդներից պահանջվել է հավաքել 468 միավոր՝ Համապարփակ գնահատման համակարգով (CRS): Սա 2016 թվականի փետրվարից ի վեր միավորների ամենացածր շեմն է:

 

Հրավիրված թեկնածուները իրենց դիմում-հայտը լրացնելու և անհրաժեշտ փասթաթղթերը կցելու համար 90 օր ժամանակ ունեն: Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերի նախարարության կողմից դիմում-հայտի հաստատվելուց հետո Կանադայում մշտական բնակության իրավունք ստանալու գործընթացը տևում է սովորաբար մինչև 6 ամիս: Գործընթացի ավարտին դիմորդները՝ դիմում-հայտում նշված իրենց ընտանիքի անդամների հետ կարող են մշտական բնակություն հաստատել Կանադայում:

 

Կանադայի ներգաղթի գործընթացի դիտորդները կանխատեսել էին, որ մշտական բնակության համար դիմելու հրավեր ստանալու համար անհրաժեշտ միավորները, որոնք հաշվվում են Համապարփակ գնահատման համակարգով (CRS), կնվազեն: Սա այն դեպքում, երբ 2016 թվականի նոյեմբերի 19-ից Համապարփակ գնահատման համակարգում կատարված էական փոփոխությունները ուժի մեջ էին մտել: Այդ փոփոխություններով՝ դիմորդներն աշխատանքի հրավեր ունենալու դեպքում ավելի քիչ միավորներ են հավաքում, քան նախկինում: Եթե դիմորդը նախկինում աշխատանքային հրավերի դեպքում հավաքում էր 600 միավոր, այսօր արդեն հավաքում է՝ 50: Թեև, որոշ կազմակերպչական պաշտոնների համար դիմորդը կարող է 200 միավոր հավաքել:

 

Անհրաժեշտ միավորների նվազումը կապված է այն հանգամանքի հետ, որ Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերի նախարարությունը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել է, որ Կանադայում մշտական բնակություն հաստատելու հրավեր ստացողների թիվը կմեծանա:

 

Թեև 468-ը երբևէ գրանցված միավորների  ամենացածր շեմը չէ, սակայն շատ դիմորդներ կարող են իրատեսորեն հույս ունենալ, որ միավորների շեմը կշարունակի նվազել:

 

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]