Home / Armenia  / 2012-2016 թթ. Հայաստանի ամբողջ տարածքում սիրիահայերի մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ. դեսպան Եգանյան

2012-2016 թթ. Հայաստանի ամբողջ տարածքում սիրիահայերի մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ. դեսպան Եգանյան

 

Օտտավա (Նորանոր) — Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանը, ով իր ֆեյսբուքյան էջի միջոցով պարբերաբար ներկայացրել է Հայաստանում հաստատված սիրիահայերի խնդիրների և դրանց լուծմանն ուղղված ջանքերի վերաբերյալ տվյալներ, հերթական գրառումն է կատարել, որը վերաբերում է սիրիահայերի համար և վերջիններիս կողմից կազմակերպված մշակութային միջոցառումներին:

 

Համաձայն դեսպանի գրառման՝ 2013 թվականից ի վեր Սփյուռքի նախարարությունը կազմակերպել է 15 ցուցահանդես-տոնավաճառ՝ սիրիահայ ոսկերիչների, արծաթագործների, հրուշակագործների և այլոց մասնակցությամբ:

 

«2012-2016 թվականներին Հայաստանի ամբողջ տարածքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ սիրիահայերի մասնակցությամբ։ Դրանցից են «Կռունկ», «Կարոտ», «Շառավիղ», «Նոր կյանքին ընդառաջ», «Երգում են 70-ականների Երևանն ու Հալեպը», «Քեսաբի վերականգնմանը նվիրված» համերգները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք ցուցահանդեսներ (ցուցակն անվերջ կարելի է շարունակել)»,– գրել է դեսպանը:

 

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]