Home / Canada  / Վանկուվերի օդանավակայանը հայտնել է 20 տարվա ընդլայնման ծրագրի մասին

Վանկուվերի օդանավակայանը հայտնել է 20 տարվա ընդլայնման ծրագրի մասին

 

Վանկուվեր (Նորանոր) — Վանկուվերի միջազգային օդանավակայանը չորեքշաբթի հայտնել է 20 տարվա ընլայնման ծրագրի մասին, որն իր մեջ ներառում է հավելյալ 10 մլն ուղևորի համար հարմարությունների ստեղծումը: Այս մասին հաղորդում է Global News-ը:

 

Ըստ կանխատեսումների՝ ծրագիրը կարժենա 5.6 մլրդ դոլար:

 

«Ապագայի մեր տեսլականը Ամերիկաների և Ասիայի միջև կայուն դարպաս դառնալն է»,– ասել է Վանկուվերի միջազգային օդանավակայանի վարչության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Գրեյգ Ռիչմոնդը:

 

Համաձայն մամուլի հաղորդագրության՝ 2016 թվականին օդանավակայանը 22.3 մլն ուղևոր է ընդունել:

 

Սպասվում է, որ 2037 թվականի դրությամբ ուղևորների թիվը կհասնի 35 մլն:  

 

Իսկ ահա թռիչքների թվի աճ չի լինի, փոխարենն օդանավակայանում ավելի մեծ ինքնաթիռներ կլինեն:

 

Ծրագիրն ավարտին կհասցվի 2018 թվականին: