Home / Canadahye  / Ի գիտություն արտասահմանյան երկրներում գործող հայկական կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների

Ի գիտություն արտասահմանյան երկրներում գործող հայկական կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների

 

Օտտավա (Նորանոր) — Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների 2017 թվականի վերապատրաստման ծրագրի մասին, որը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

 

Մանրամասներին, այդ թվում նաև մասնակցության հայտին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղմամբ:

 

Նշենք, որ Կանադայի Տորոնտո քաղաքում գործող ՀՕՄ-ի վարժարանում ուսանում է մոտ 600 աշակերտ: Մոնրեալում գործում են Սբ. Հակոբ դպրոցը, որն ունի մոտ 900 աշակերտ, ՀԲԸՄ-ի դպրոցը, որն ունի 250-300 աշակերտ, ինչպես նաև կաթոլիկ համայնքի դպրոցը՝ Նարեկ վարժարանը՝ մոտ 500 աշակերտով: