Home / Canada  / Toronto  / Տորոնտոյում տների գները հունվարին աճել են 22.3 %-ով

Տորոնտոյում տների գները հունվարին աճել են 22.3 %-ով

2

 

Տորոնտո (Նորանոր) — Տորոնտոյի Անշարժ գույքի խորհուրդը հայտնել է, որ Կանադայի խոշորագույն քաղաքում անշարժ գույքի վաճառքները 11.8 %-ով աճել են: Այս մասին տեղեկացնում է CP24 News-ը: 

 

Համաձայն խորհրդի՝ Մեծ Տորոնտոյի շրջանում անցյալ ամիս MLS  համակարգի միջոցով 5,188 բնակելի անշարժ գույքի վաճառք է իրականցվել, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում վաճառքների թիվը կազմել է 4,460:

 

Անցյալ տարվա համեմատ հունվարին 22.3 %-ով աճել է նաև վաճառքի միջին գինը՝ հասնելով 770,745 դոլարի: Մեծ տների համար միջին գները երկնիշ աճ են գրանցել:

 

Համաձայն Տորոնտոյի Անշարժ գույքի խորհրդի՝ վաճառքի աճի տեմպերն ավելի շատ կոնդոմինիում բնակարանների համար են եղել, քան ցածրահարկ տների:

 

Անցյալ տարվա համեմատ հունվարին կոնդոների վաճառքները Մեծ Տորոնտոյի շրջանում աճել են 26.7 %-ով, իսկ առանձնատներինն ու թաունհաուսներինը՝ համապատասխանաբար 7.8 և 7.2 %-ով: Կիսաառանձնատների վաճառքները նվազել են 5.8 %-ով: