Home / Canada  / Ottawa  / Օնտարիոյի կառավարությունը 140 մլն դոլար է ներդնում հոգեկան առողջության պահպանման ծառայությունների համար

Օնտարիոյի կառավարությունը 140 մլն դոլար է ներդնում հոգեկան առողջության պահպանման ծառայությունների համար

 

Տորոնտո (Նորանոր) — Օնտարիոն 140 մլն դոլար է նախատեսում առաջիկա երեք տարիներին հոգեկան առողջության պահպանման և կախվածությունների դեմ պայքարի ծառայությունների համար, այդ թվում ներդրումներ են նախատեսվում նաև հոգեբուժության և հիվանդներին օժանդակող կացարանով ապահովելու հարցում: Այս մասին հաղորդում է Global News-ը:  

 

Լիբերալ կառավարությունը նշել է, որ սա ի հավելումն է այն 3.7 մլրդ դոլարի, որ նահանգը հատկացրել էր այդ ծառայությունների համար 2015-2016 թվականներին:  

 

Նոր ֆինանսավորումը ուղղվելու է հոգեբուժական ծրագրին, երիտասարդների համար մինչև 9 հոգեբուժական կենտրոն և մինչև 1,150 օժանդակող կացարան ստեղծելուն:

 

Կացարանները հնարավորություն են տալիս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կամ կախվածություն ունեցող անտուն մարդկանց ապրելու տեղ և խորհրդատվություն ստանալու հնարավորություն ունենալ:  

 

Առողջության կենտրոնները հասանելի կլինեն 12-25 տարեկան երիտասարդներին և հնարավորություն կտան նրանց օգտվել հոգեկան առողջության պահպանման ու կախվածության դեմ պայքարի ծառայություններից, ինչպես նաև այլ սոցիալական բաղադրիչներից: