Home / Canada  / Դաշնային կառավարության բյուջետային պակասորդը ֆինանսական տարվա առաջին 9 ամսվա համար կազմել է 14 միլիարդ դոլար

Դաշնային կառավարության բյուջետային պակասորդը ֆինանսական տարվա առաջին 9 ամսվա համար կազմել է 14 միլիարդ դոլար

 

Օտտավա (Նորանոր) — Դաշնային կառավարության բյուջետային պակասորդը ֆինանսական տարվա առաջին 9 ամսվա համար կազմել է 14 մլրդ դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում բյուջետային հավելուրդը կազմել է 3.2 մլրդ դոլար: Այս մասին տեղեկացնում է CBC News-ը:

 

Համաձայն Ֆինանսների վարչության ամենամսյա ֆինանսական մոնիթորինգի՝ ապրիլից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում դաշնային ծրագրերի ծախսերը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել են 8.8 %-ով կամ 16.7 մլրդ դոլարով:

 

2015-2016 ֆինանսական տարվա համեմատ կառավարության եկամուտները նվազել են 1.9 մլրդ դոլարով կամ 0.9 %-ով:

 

Թրյուդոյի կառավարությունը 2016-2017 թթ. ֆինանսական տարվա համար 25.1 մլրդ դոլարի պակասորդ է նախատեսում, ինչը պայմանավորված է ենթակառուցվածքային ներդրումների և երեխաների ավելի բարձր նպաստների միջոցով տնտեսության բարելավմանն ուղղված ջանքերով:

 

Համաձայն Ֆինանսների վարչության՝ Օտտավան միայն դեկտեմբերին 1.3 մլրդ դոլարի պակասորդ է արձանագրել, մինչդեռ 2015 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 2.2 մլրդ դոլարի հավելուրդ: