Home / Armenia  / ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է «Արի տուն» ծրագիրը

ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է «Արի տուն» ծրագիրը

 

 

Երևան (Նորանոր) — ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը: Այս մասին հաղորդում է Կանադայում ՀՀ դեսպանության կայքը:

 

Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իրենց ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին:

 

Ծրագիրը մեկնարկում է հունիսի 18-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 26-ը: Այն իրականացվելու է 8 փուլով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր, որից 9 օրը՝ հյուրընկալող ընտանիքում, 4 օրը՝ ճամբարում):

 

Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:

 

Ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզվի դասընթացներ , այցելություններ թանգարաններ, շրջայցեր Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կկազմակերպվեն նաև ուսուցողական ծրագրեր, հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ և այլն:

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: