Home / Armenia  / Ամենը՝ Հայաստանում անցկացված Խորհրդարանական ընտրությունների մասին. փաստաթերթիկ

Ամենը՝ Հայաստանում անցկացված Խորհրդարանական ընտրությունների մասին. փաստաթերթիկ

 

Երևան (Նորանոր) ­— Կիրակի՝ ապրիլի 2-ին, Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ:

 

Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ «Ելք», «Ծառուկյան», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքներն ու Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայկական վերածնունդ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները:

 

Խորհրդարան մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը և ՀՅԴ-ն:

 

Ընտրություններին Հայաստանի 13 ընտրատարածքներում գործել է 2009 ընտրատեղամաս: Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 585 հազար 134 մարդ: Քվեարկել է ընտրողների 60.93 տոկոսը կամ 1 միլիոն 577 հազար 323 մարդ:

 

Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 771 հազար 247 ձայն կամ 49.12 %

«Ծառուկյան» դաշինք՝ 428 հազար 965 ձայն կամ 27.32 %

«Ելք» դաշինք՝ 122 հազար 049 ձայն կամ 7.77 %

Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 103 հազար 173 ձայն կամ 6.57 %

«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 58 հազար 277 ձայն կամ 3.71 %

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 32 հազար 504՝ 2.07 %

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 25 հազար 975 ձայն կամ 1.65 %

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14 հազար 746 ձայն կամ 0.94 %

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11 հազար 745 ձայն կամ 0.75 %:

 

Կառավարման համակարգի փոփոխության արդյունքում երկրի նախագահը կշարունակի լինել պետության գլուխը, սակայն նրա լիազորությունները կնվազեն` հօգուտ վարչապետի և Ազգային ժողովի:

 

2018 թվականին գործող նախագահի լիազորություններն ավարտվելուց հետո նոր նախագահին կընտրի այս ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովը։

 

Նորընտիր նախագահը կնշանակի խորհրդարանական կայուն մեծամասնության ներկայացրած վարչապետին։