Home / Canada  / Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարարությունը 10,000 հովանավոր է ընտրել

Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարարությունը 10,000 հովանավոր է ընտրել

 

Օտտավա (Նորանոր) — Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարարությունը պատահականության սկզբունքով ընտրել է 10,000 հովանավորների, որոնք ցանկանում են դիմում ներկայացնել իրենց ծնող(ներ)ին կամ պապիկ(ներ)ին ու տատիկ(ներ)ին Ծնողների և տատիկների ու պապիկների ծրագրի շրջանակում, որպես մշտական բնակիչներ, Կանադա բերելու համար: Այս մասին հաղորդում է CIC News-ը:

 

Այս 10,000 հովանավորները 90 օր ժամանակ ունեն ամբողջական դիմում, այդ թվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացնելու համար:

 

Համաձայն նախարարության՝ այս 10,000 հովանավորները ներկայացնում են շուրջ 17,000 հովանավորյալ անձանց, քանի որ յուրաքանչյուր դիմում կարող է ընդգրկել ավելի քան մեկ հովանավորյալ անձ: 10,000 հովանավորներն ընտրվել են շուրջ 95,000 պոտենցիալ հովանավորներից, ովքեր այս տարվա սկզբին «Հովանավորի հետաքրքրվածության» դիմումի ձև են լրացրել:

 

Քանի որ դիմումի ձևն անհասանելի էր մինչև փետրվարի 2-ը, Կանադայի Ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարարությունը հայտարարել է պատահականության սկզբունքով ընտրություն կայացնելու մասին միայն ապրիլի 25-ին:

 

Կապ է հաստատվել դիմումի ձևը լրացրած յուրաքանչյուր անձի հետ, նույնիսկ նրանց, ովքեր այս առիթով հրավեր չեն ստացել: Այդ անհատները կարող են դիմել 2018 թվականին:

 

Չնայած 2017 թվականին փոխվել է դիմելու ընթացակարգն ու դիմումի փաթեթը, պետք է նշել, որ չեն փոխվել ծրագրին մասնակցելու չափանիշները:  

 

Կանադայի կառավարության ներգաղթային ծրագրով նախատեսվում է 2017 թվականին 20,000 նոր ծնողների և տատիկների ու պապիկների հյուրընկալել՝ որպես մշտական բնակիչներ: