Home / Canada  / Կանադայի քաղաքացիություն ստանալու գործընթացը դյուրացվում է

Կանադայի քաղաքացիություն ստանալու գործընթացը դյուրացվում է

 

Օտտավա (Նորանոր) —  Կանադայի Սենատն անցկացրել է «Կանադայի Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Փոփոխությունները օրենքի ուժ ստանալու դեպքում ներգաղթյալները Կանադայի քաղաքացիություն կարող են ստանալ ավելի արագ և դյուրացված կարգով: Այս մասին հաղորդում է CIC News-ը:

 

45 կողմ, 26 դեմ և զրո ձեռնպահ ձայներով  «C-6» կո9վող օրինագիծը Սենատն անցկացրել է մայիսի 3-ին: Նշենք, որ փոփոխությունների փաթեթը Համայնքների պալատի կողմից ուսումնասիրվել և հաստատվել էր դեռ 2016 թվականի հունիս ամսին:

 

«C-6» օրինագծով կրճատվում է այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է Կանադայի մշտական բնակության իրավունք ունեցողների համար՝ Կանադայի քաղաքացիություն ստանալու համար դիմելու համար:

 

Փոփոխությունների հաստատման դեպքում ներգղթյալը քաղաքացի դառնալու համար դիմում կարող է ներկայացնել այն դեմքում, երբ Կանադայում 3-5 տարի մշտական բնակչի կարգավիճակ է ունեցել: Այս պահին դեռ անհրաժեշտ պայման է մշտական բնակչի կարգավիճակ ունենալ 4-6 տարի:

 

Որպես հավելում՝ այն դիմորդները, ովքեր Կանադայում բնակվել են ժամանակավոր կացության կարգավիճակով, ինչպես օրինակ՝ աշխատանքային պայմանագրով կամ ուսանողական վիզայով, նույնպես կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար, եթե նվազագույնը 3 տարի Կանադայում են բնակվում:

 

«Կանադայի Քաղաքացիության մասին օրնքում փոփոխություններ կատարելու մասին»  C-6 օրինագիծը ընդունվելու դեպքում քաղաքացիության համար հայտ ներկայացրած մեծաթիվ դիմորդներ կազատվեն լեզվի իմացության քննություն հանձնելու պահանջից: Լեզվի իմացության թեսթը պարտադիր կլինի 18-60 տարեկան դիմորդների համար: