Home / Canada  / 5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

 

ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) — Noranor.ca-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 5 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին:

 

(1) Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ապրիլի 30-ին և մայիսի 1-ին Տորոնտոյում և Մոնրեալում հանդիմել է Կանադայի հայկական համայնքների հազարավոր անդամների հետ: Կանադահայերի հետ հանդիպմանը Փայլանը խոսել է Թուրքիայում այսօր բնակվող փոքրամասնությունների իրավունքների և ազատության խնդիրների, Թուրքիանում ստեղծված քաղաքական իրավիճակի, վերջինիս ժխտողական քաղաքականության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին: Թուրքիայի Մեջլիսի պատգամավորը Օտտավայում հանդիպել է նաև Կանադայի խորհրդարանի մի շարք պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել է Թուրքիայում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

 

(2) 45 կողմ և 26 դեմ ձայներով  Կանադայի Սենատն անցկացրել է «Կանադայի Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով ներգաղթյալները Կանադայի քաղաքացիություն կարող են ստանալ ավելի արագ և դյուրացված կարգով: Փոփոխությունների հաստատման դեպքում ներգղթյալը քաղաքացի կարող է դառնալ այն դեմքում, երբ Կանադայում 3-5 տարի մշտական բնակչի կարգավիճակ է ունեցել:

 

(3) Կանադան ներգաղթյալ ընտանիքների վերամիավորման համար բարձրացնում է խնամքի տակ գտնվող երեխաների տարիքը: 2017 թվականի հոկտեմբերի 24-ից ուժի մեջ մտնող օրենքով՝ ծնողի խնամակալության տակ գտնվող երեխայի տարիքը կդառնա մինչև 22-ը՝ 19-ի փոխարեն: Այս օրենքը կտարածվի ներգաղթային ծրագրի դիմորդների, ինչպես նաև փախստականների վրա:

 

(4) Noranor.ca փորձել է պարզել, թե ինչո՞ւ են բազմաթիվ հայաստանցիներ հետաքրքրված Կանադայի ներգաղթային ծրագրով, որո՞նք են արտագաղթելու ցանկության պատճառները, ինչպիսի՞ պատկերացումներ ունեն Կանադայում ապրելու և աշխատելու մասին: Հարցախուզի արդյունքները ցույց են տվել, որ Կանադա արտագաղթել ցանկացող հայաստանցիները գնում են ավելի բարեկեցիկ ապրելու, մասնագիտական աճ ունենալու համար, ինչն անհնար են համարում Հայաստանում:

 

(5) 2008 թվականի տնտեսական խոշոր ճգնաժամից ի վեր Կանադայում գործազրկությունը ապրիլ ամսին հասել է իր ամենացածր մակարդակին՝ 6.5%: Մեկ տարում Կանադայում ավելացել է 275,700 նոր աշխատատեղ, որից 189,600-ը՝ ամբողջական դրույքով:

 

Հաճելի հանգստյան օրեր ենք մաղթում: