Home / Canada  / Կանադան մշտական բնակության հրավեր ստանալու համար անցողիկ ամենացածր միավորն է սահմանել

Կանադան մշտական բնակության հրավեր ստանալու համար անցողիկ ամենացածր միավորն է սահմանել

 

Օտտավա (Նորանոր) — Մայիսի 31-ին կայացել է Կանադայի ներգաղթային Express Entry համակարգի միջոցով դիմորդներին Կանադայի մշտական բնակության հիավեր ստանալու վիճակահանության հերթական փուլը, հաղորդում է CIC News-ը:

 

Կանադա ներգաղթելու համար անհրաժեշտ միավորներն այս անգամ ռեկորդային ցածր են եղել:  Համապարփակ դասակարգման համակարգով (CRS) պահանջվող նվազագույն միավորը, որով թեկնածուները Կանադայում մշտական բնակության համար դիմելու հրավեր են ստացել, այս փուլում եղել է 413-ը: Սա ներգաղթային համակարգով անցողիկ համարվող երբևէ գրանցված ամենացածր միավորն է:

 

Ընդհանուր առմամբ, մայիսի 31-ին 3,877 դիմորդ Կանադայում մշտական բնակություն հաստատելու իրավունք է ստացել: Սա 2015 թվականի հունվարից ի վեր գործող Express Entry ներգաղթային համակարգի 65-րդ վիճակահանությունն է եղել:

 

Վիճակահանության 63-րդ և 64-րդ փուլերը տեղի են ունեցել օրեր առաջ, որոնցով մշտական բնակության համար դիմելու 543 հրավեր է ուղարկվել:

 

Կանադայի դաշնային կառավարությունը նախատեսել է 2017 թվականին Կանադայում մշտական բնակության իրավունք շնորհել 47,876 դիմորդի: Այս տարվա վերջին ամիսներին մշտական բնակության համար դիմելու իրավունք է ստացել մոտ 4,000 թեկնածու:

 

Համապարփակ դասակարգման համակարգով (CRS) պահանջվող միավորների կրճատմամբ՝ զգալիորեն կմեծանա հրավեր ստացողների թիվը, որով կառավարությունը կկարողանա իրականացվել իր առջև դրված պլանը:

 

2016 թվականին Կանադայի մշտական բնակության համար դիմելու հրավել է շնորհվել 33,782 դիմորդի: