Home / Canadahye  / 6 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

6 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին

 

ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) — Noranor.ca-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 6 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին:

 

toronto-flag 2

 

(1) Այս շաբաթ մեր ընթերցողների ուշադրության կենտրոնում էր Կանադայի ներգաղթային նոր քաղաքականությունը: Կանադայի կառավարության կողմից հաստատված և ընդլայնվող կազմակերպություններն այսուհետ կկարողանան հմուտ և տաղանդավոր օտարերկրյա աշխատողներ բերել Կանադա ընդամենը 2 շաբաթում: Կառավարության այս որոշումն ուժի է մեջ է մտել հունիսի 12-ից:

 

1

 

(2) Կանադահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը Հայաստանում է: Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ունեցած բարձր վարպետության և իր գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար երգչուհին պարգևատրվել է «Կոմիտաս» մեդալով:

 

Komandos

 

(3) Noranor.ca-ի հետ հարցազրույցում Արցախի հերոս Արկադի Ձեր-Թադևոսյանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները Հայաստանին չպետք է մտահոգեն. դրանք տարբերվում են Քառօրյա պատերազմի նախօրեին անցկացվող վարժանքներից:

 

 

(4)  Լիբանանահայ հայտնի երգիծաբան Պիեր Շամմասյանը պատահարի հետևանքով չի կարողանա մասնակցել Կանադայի հայկական ամենախոշոր փառատոնին՝ Լավալի փառատոնին: Այս առնչությամբ երբիգաբանը տեսաուղերձ է հղել:

 

o-REAL-ESTATE-CANADA-HOME-BUYING-INTENTIONS-facebook

 

(5) Մեկ ամսում Կանադայում տները թանկացել են: Ապրիլ ամսվա համեմատ մայիսին Կանադայի անշարժ գույքի շուկայում նկատվել է 2.2% թանկացում: Ինչ վերաբերում է Տորոնտոյին, ապա կանադական ամենաթեժ շուկայում գրանցվել է տների գնի 3.6% աճ:

 

Toronto-147900

 

(6) Noranor.ca  պարզել է, թե որքա՞ն գումար է հարկավոր Կանադայի խոշոր քաղաքներում արձակուրդը վայելելու համար: Եվ այսպես, եթե պլանավորել ենք ձեր ամառային հանգիստն անցկացնել Կանադայի խոշոր քաղաքներում, ապա պատրաստ եղեք օրական առնվազն 250 դոլար ծախսելուն:

 

Հաճելի հանգստյան օրեր ենք մաղթում: