Home / Armenia  / Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հայ ժողովրդի անունից շնորհավորել է Կանադայի 150-ամյակը (տեսանյութ)

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հայ ժողովրդի անունից շնորհավորել է Կանադայի 150-ամյակը (տեսանյութ)

 

Օտտավա (Նորանոր) — Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ:

 

Տեսաուղերձում դեսպան Եգանյանը մասնավորապես նշում է, որ 150-ամյակը հիանալի առիթ է տոնելու համար: Դեսպանը հայ ժողովրդի անունից իր շնորհավորանքներն է ուղղել կանադացիներին:

 

«Սա բավականին երկար ժամանակահատված է, սակայն առավել կարևոր է այն, թե Կանադան ինչ ձեռքբերումներ է ունեցել այս 150 տարիների ընթացքում»,- շեշտել է դեսպան Եգանյանը:

 

Որպես Կանադայում իր համար ամենահիշարժան պահ՝ Արմեն Եգանյանը նշել է Կանադայի գեներալ-նահանգապետ Դևիդ Ջոնսթոնին իր հավատարմագրերը հանձնելու արարողությունը:

 

«Կարող է տիպիկ հնչել, սակայն դա հիանալի պահ էր, քանի որ կայացել էր Կանադայի ամենագեղեցիկ հատվածներից մեկում՝ Քվեբեկ քաղաքում»,- ասել է դեսպանը:

 

Արմեն Եգանյանն իր խոքում ընդգծել է, որ Կանադան այժմ շատ կարևոր քաղաքականություն է հաջողությամբ իրականացնում: Դա բազմամշակութայնությունը երկրում խթանելն է: