Home / Canada  / Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը ներկա է գտնվել Բրիտանական Կոլումբիայի նոր վարչապետի երդմնակալության արարողությանը

Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը ներկա է գտնվել Բրիտանական Կոլումբիայի նոր վարչապետի երդմնակալության արարողությանը

 

 

Վիկտորիա (Նորանոր) — Հատուկ հրավերով Կանադայի Հայ դատի հանձնախմբի  Արևմտյան շրջանի ներկայացուցիչներ Վահե Անտոնյանը և Հակոբ Տեր Ակոբյանը ներկա են գտնվել Բրիտանական Կոլումբիայի 36-րդ վարչապետ Ջոն Հորգենի և նրա կաբինետի երդմնակալության արարողությանը: Այս մասին հաղորդում է Կանադայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը:

 

Արարողությունների ընթացքում հայ համայնքի վաղեմի բարեկան Էդրիան Դիքսը նշանակվել է Բրիտանական Կոլումբիայի Առողջապահության նախարար: Բրիտանական Կոլումբիայի նոր ձևավորված կառավարությունն այժմ բաղկացած է 11 կին և 11 տղամարդ նախարարներից:

 

Նոր ժողովրդավարական կուսակցությունը(NDP) լիբերալներից առաջ է անցել չնչին տարբերությամբ: Խորդրդարանում Լիբերալները 87 ձայնից հավաքել էին 43-ը, սակայն լիբերալ նախկին վարչապետ Քրիստի Քլարքի կառավարությունը նախորդ ամիս պարտվել էր վստահության քվե հայտնելու ժամանակ:

 

Երդմնակալության արարողությունից հետո Հայ դատի հանձնախմբի անդամները հնարավորություն են ունեցել շնորհավորել նորընտիր վարչապետին: Ջոն Հորգենն իր հերթին իր շնորհակալությունն է հայտնել Կանադահայ համայնքի կողմից ցուցավերված աջակցության համար և խոստացել ամուր պահել կապերը հայ համայնքի հետ:

 

Կանադայի Հայ դատի պատվիրակությունը նահանգային և համայնքային հարցերի շուրջ ընդունելության ընթացքում զրուցել է նաև Բրիտանական Կոլումբիայի օրենսդիր մարմնի անդամների և նորանշանակ նախարարների հետ: