Home / Canada  / Տորոնտոյում զենքի գործադրմամբ բռնության դեպքերն ավելացել են

Տորոնտոյում զենքի գործադրմամբ բռնության դեպքերն ավելացել են

 

Տորոնտո (Նորանոր)— «Zero Gun Violence» շարժման մասնակիցները ցանկանում են, որ քաղաքային իշխանությունները  հանրային հարթակ ստեղծեն, որտեղ կքննարկվի զենքի գործադրմամբ բռնության դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցներ։ Այս մասին գրում է metronews.ca-ը։

 

Zero Gun Violence-ը շարժում է, որը անցկացնում է սեմինարներ, խորհրդատվություն տարբեր քաղաքներում՝ նպատակ ունենալով կանխել բռնության դեպքերը։

 

Շարժման հիմնադիր Louis March-ը մտահոգված է, որ քաղաքում անվտանգության մակարդակի անկում է նկատվում։

 

«Մեզ չի զարմացնում այն, երբ բռնության դեպք է տեղի ունենում։ Դա լրիվ կանխատեսելի է»։

 

Այն բանից հետո, երբ հանգստյան օրերին Scarborough-ում կրակոցներ հնչեցին, իսկ կիրակի օրը Morningside-ի պողոտայի մոտակայքում 2 մարդ զոհվեց, խումբը կարծում է, որ կառավարությունը պետք է իրադրությունը դիտարկի որպես ճգնաժամ։

 

Խնդրի մի մասը, ըստ March-ի, զենքի մատակարարման կտրուկ աճի հետեւանք է։

 

«Նախկինում համայնքում մեկ կամ երկու հրացաններ կային, հիմա բոլորը մեկ կամ երկու զենք ունեն», – ասաց նա, նշելով, որ քիչ բան է արվում զենքի մուտքը սահմանափակելու ուղղությամբ։

 

Խումբը կոչ է անում ստեղծել հատուկ ֆորումը, որտեղ շահագրգիռ կողմերը՝ քաղաքական ղեկավարներից մինչեւ անվտանգության կազմակերպություններ,  ինչպես նաեւ համայնքի անդամները կարող են քննարկել խնդրի լուծման ուղիները։

 

Տորոնտոյի քաղաքային խորհրդական Glenn De Baeremaeker-ը համաձայնել է հրազենային բռնության աճի վերաբերյալ պնդումներին եւ ասել է, որ լուծման մի մասը է ավելի լավ կրթության հնարավորություն ստեծելն է, զբաղվածություն ապահովելը եւ ավելի որակյալ համայնքային ծառայությունների ներդրումը։

 

Վերջինս սակայն նշել է, որ դա խնդիրը վերջնականապես չի լուծի:

 

Նշենք, որ անցած շաբաթվա վերջին Scarborough- ում եւ նրա շրջակայքում 11 մարդ է սպանվել:

 

Հուլիսի 23-ի դրությամբ քաղաքում այս տարի ընդհանուր առմամբ 204 կրակոց է հնչել, ըստ ոստիկանության տվյալների։