Home / Canada  / Կանադայում ավելի շատ են մենակ ապրողները, քան երբեւէ․ վիճակագրություն

Կանադայում ավելի շատ են մենակ ապրողները, քան երբեւէ․ վիճակագրություն

Օտտավա (Նորանոր)—Կանադայում շատ չափահաս երիտասարդներ ապրում են ընտանիքի հետ, ավելի շատ  են նույնասեռական ամուսնությունները եւ ավելի շատ միայնակ ապրող մարդիկ, քան երբեւէ։

 

Հրապարկվել է  2016 թ. մարդահամարի արդյունքներով  ընտանիքների, տնային տնտեսությունների եւ ամուսնական կարգավիճակի վերաբերյալ վիճակագրությունը։ Այս մասին հայտնում է metronews.ca-ն։

 

«Կանադական ընտանիքները գնալով ավելի բազմաբնույթ են, դրանք փոխակերպվում են», – ասել է ժողովրդագրության բաժնի գործակալության տնօրեն Լորան Մարտելին:

 

Հրապարակված թվերը ցույց են տալիս, որ գնալով ավելի ու ավելի շատ կանադացիներ են ապրում մենակ՝ մարդկանց 28. %- ը։

 

«Մարդկանց մեծ մասը տնտեսապես անկախ է, հետեւաբար մարդիկ կարող են իրենց թույլ տալ մենակ ապրել»,- ասել է Մարտելին:

 

Երեխաներ ունեցող զույգերը, որոնք նախկինում եղել են առավել տարածված , 2016 թվականի տվյալներով կազմել է 26,5 տոկոս։ Այնուհետեւ հաջորդում են զույգերը, որոնք երեխաներ չունեն՝  25.8%:

 

Շատ չափահաս երիտասարդներ չեն ապրում իրենց սեփական տանը, բայց նաեւ չեն կազմում իրենց սեփական ընտանիքները։

 

20-ից 34 տարեկանների շրջանում 34,7 %-ը ապրում է ծնողների հետ։:

 

Կանադայի վիճակագրությունը առաջին անգամ սկսեց ներկայացնել նույն սեռի զույգերի թիվը 2001 թվականից, այդ ժամանակից ի վեր նույնասեռական զույգերի տոկոսը աճել է:

 

Նույն սեռի զույգերը այժմ կազմում են Կանադայի զույգերի մոտ մեկ տոկոսը եւ նրանցից ամեն երրորդը օրինական ամուսնացած է: