Home / Canada  / Կանադայում վրաններ են տեղադրում՝ դիմավորելու ապաստան հայցողներին

Կանադայում վրաններ են տեղադրում՝ դիմավորելու ապաստան հայցողներին

Կանադական բանակը վրաններ է տեղադրում ԱՄՆ-Կանադա սահմանին՝ Saint-Bernard-de-Lacolle-ում՝  դիմավորելու ապաստան հայցողներին։ Այս մասին հայտնում է globalnews.ca-ն։

 

Մինչ այսօր արդեն տեղադրվել են տասնյակ վրաններ՝ մոտ 500 մարդու տեղավորելու համար։ Առնվազն 100 ուժայիններ են կանչվել:

 

Հայիթիի կառավարության պաշտոնյաները գալիս են Մոնրեալ `իրենց համերաշխությունը ցուցաբերելու ապաստան հայցողներին։

 

Հիշեցնենք, որ Կանադայից ապաստան հայցողների մեծ մասը Հայիթիից են, որոնք վերջին տարիներին բնակվել են ԱՄՆ-ում։