Home / Armenia  / Մանկատան նախկին սան, գյումրեցի երգիչ Խորեն Սիմոնյանը 25 տարի անց գտել է ծնողներին ու ներել նրանց. Երիտասարդի գրառումն ու մայրիկին նվիրված կատարումը համացանցում

Մանկատան նախկին սան, գյումրեցի երգիչ Խորեն Սիմոնյանը 25 տարի անց գտել է ծնողներին ու ներել նրանց. Երիտասարդի գրառումն ու մայրիկին նվիրված կատարումը համացանցում

 

Գյումրիի «Հույս» մանկատան նախկին սան, գյումրեցի երգիչ, Լեհաստանի Պապական համալսարանի լրագրության բաժնի ուսանող  Խորեն Սիմոնյանը 25 տարի անց գտել է ծնողներին ու ներել նրանց: Նա Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրել է տեսանյութ, որում խոսել է այդ մասին: Նա մասնավորապես ասել է.

 

«Էս տարին ինձ համար յուրահատուկ տարի էր, հրաշքով լի տարի էր, էն առումով, որ ես ստացա Լեհաստանում սովորելու հնարավորություն: Ես բազմիցս իմ հարցազրույցներում էլ նշել եմ, որ շատ կուզենամ գտնել իմ ծնողներին, կուզենամ ճանաչել նրանց, կուզենամ սիրել նրանց: Ծնողներիս չեմ դադարել սիրել մանկուց, նրանց գտել եմ, շփվում եմ նրանց հետ, տեսնում եմ, ասեմ, որ ես իրենց ներել եմ: Գլխավորը, որ ես նրանց ներել եմ, ոչ մի մեղադրանք չունեմ, ինչ եղել, եղել է, դա կթողնենք անցյալում, մենք մեր կյանքը կկառուցենք նորովի»:

նա նաև մայրիկին նվիրված հուզիչ կատարումով է հանդես եկել:

 

Խորեն Սիմոնյանի կյանքի ու հաջողությունների պատմությանը  Noranor.caանդրադարձել էր վերջերս՝ իր հրապարակումներից մեկում: Մեզ հետ զրույցում, խոսելով ընտանիքի մասին, նա ասել էր, թե իր երազանքներն իրականանում են, բայց միշտ կյանքում մի բան պակասել է:

«Դե ինչը բդի պակաս էղնի, ակնհայտ է, որ մայրական սերը, բայց դե ես հուսով եմ, օր ամեն ինչ կընկնի իրա տեղը», -ասում էր նա և հավելում, թե դեռ ժամանակը չէ, բայց գուցե մի օր որոշի գտնել իր ծնողներին ու հարազատներին…

 

Հիմա երիտասարդի երազանքն իրականացել է, և նա երջանիկ է: