Home / Canada  / Կանադայի Հայ դատի հանձնախումբը ցավակցություն է հայտնում Առնոլդ Չանի մահվան կապակցությամբ

Կանադայի Հայ դատի հանձնախումբը ցավակցություն է հայտնում Առնոլդ Չանի մահվան կապակցությամբ

Այսօր քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո մահացել է Կանադայի Խորհրդարանի անդամ, Լիբերալ կուսակցության անդամ, քաղաքական գործիչ Առնոլդ Չանը։

 

Կանադայի Հայ դատի հանձնախումբը ցավակցական հայտարարաթյուն է տարածել քաղաքական գործչի մահվան կապակցությամբ։

 

«Մեծ տխրությամբ եւ ծանր սրտով մենք սգում ենք մեծ անհատի, պետական ծառայողի, ընտանիքում սիրված մարդու եւ հայ ժողովրդի լավ բարեկամ Առնոլդ Չանի կորուստը: Բառերը չեն կարող նկարագրել նրա ուժը, քաջությունը, հաստատակամությունը ու սերը, որով նա ծառայում էր մարդկանց։

 

Կանադայի Հայ դատի հանձնախումբը խորին ցավակցություններ է հայտնում Առնոլդի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին եւ ընտրողներին: Թող նա հանգչի խաղաղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

 

Առնոլդ Չանը Կանադայում գործող իրավաբան եւ քաղաքական գործիչ էր, ով ընտրվել է 2014 թ. ընտրություններում: Չանը Կանադայի Լիբերալ կուսակցության անդամ էր: