Home / Canada  / Կանադացիների վարկային պարտքը կազմում է 167.8 %. Կանադայի վիճակագրություն

Կանադացիների վարկային պարտքը կազմում է 167.8 %. Կանադայի վիճակագրություն

 

Օտտավա (Նորանոր)— Կանադացիների պարտքերը երկրորդ եռամսյակում գերազանցել են նրանց միանգամյա եկամուտը։ Այս մասին հայտնում է Կանադայի վիճակագրությունը։

 

2017 թվականի 2-րդ եռամսյակում վարկառու կանադացիների վարկային պարտքը կազմել է տնային տնտեսությունների մաքուր եկամտի 167.8 %-ը: Առաջին եռամսյակում այն կազմում էր 166,6 տոկոս:

 

Սա նշանակում է, որ տնային տնտեսության մաքուր եկամտի ամեն դոլարի դիմաց պարտքը կազմել է 1.68 դոլար:

 

Տնային տնտեսության եկամուտը աճել է 1.2% -ով, մինչդեռ տնային տնտեսությունների վարկերի գծով պարտքը աճել է 1.9% -ով:

 

Կանադայի սպառողական վարկի շուկայում, որը ներառում է սպառողական վարկ, հիփոթեքային եւ ոչ հիփոթեքային վարկեր, ընդհանուր պարտքը ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում կազմել է 2.08 տրիլիոն դոլար:

 

Հիփոթեքային պարտքը աճել է 1,6 տոկոսով `հասնելով 1,36 տրիլիոն դոլարի, իսկ սպառողական վարկերը` 2,4 տոկոսով `կազմելով 609,6 միլիարդ դոլար: