Home / Canadahye  / Բարև-ը գրին լայթ չէ, և մենք էմիգրացիա չէ, որ կազմակերպում ենք. Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու ներքո հիմնադրված Բարև կենտրոնի նպատակն ու առաքելությունը

Բարև-ը գրին լայթ չէ, և մենք էմիգրացիա չէ, որ կազմակերպում ենք. Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու ներքո հիմնադրված Բարև կենտրոնի նպատակն ու առաքելությունը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր)_ Բարև. Ողջույնի այս ձևն այսուհետ ակտուալ կարող է լինել ոչ միայն կանադահայերի, այլև կանադացի այն պաշտոնյաների համար, ովքեր անցած կիրակի առիթ ունեցան ներկա գտնվել Սուրբ Երրորդություն Հայ առաքելական եկեղեցու համանուն կենտրոնի բացմանը, ոչ միայն Hello կամ Bonjour, այլև հենց հայեցի Բարև-ով էին միմյանց ողջունում ներկաները:

 

«Գրեթե 5 ամիս անընդհատ քննարկում էինք անունը, որը ինձ համար գոնե շատ կարևոր է, որ առաջին միջոցն է ներկայացնելու կամ ծանոթացնելու մարդկանց, Բարև անունը երկար քննարկումներից հետո ընդունվեց, շատ գեղեցիկ անուն է, նախ ողջունելու, ընդունելու եկողներին, նաև բարև բառը ծանոթացնելու օտարներին»,-պատմում է Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ, Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայոց թեմի փոխառաջնորդ, նախաձեռնության հեղինակ ու Բարև կենտրոնի նախագահ Տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանը:

 

22519195_1684303288248922_7597914736147709652_n

ԵԿԵՂԵՑԱԿԱՆԻ ԵՎ ՈՉ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԻ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄ

Սուրբ Երրորդություն եկեղեցու հովանու ներքո գործող հոգևոր-եկեղեցական ու մշակութային, կրթական և սոցիալական ծառայություններն իրենց աշխատանքը տանում էին միասին, բոլոր աշխատանքների համար պատասխանատվությունն ու իրավունքները պատկանում էր եկեղեցուն, ծանրաբեռնվածությունը մեծ էր, կարիք կար տարանջատելու երկու ուղղությունները. Նախ, որպեսզի եկեղեցին ավելի շատ ժամանակ տրամադրի եկեղեցական առաքելությանը, երկրորդ՝ մյուս կառույցները կարողանան օգտվել հովանավորություններից:

 

Ազատություն տրվի մեր կազմակերպություններին գործելու ազատ կերպով և օգտվելու որոշ հիմնադրամների և պետական կառույցների նյութական միջոցներից

 

«Նպատակն այն էր, որ այդ ազատությունը տրվի մեր մշակութային, կրթական, ընկերային կազմակերպություններին գործելու ազատ կերպով և օգտվելու որոշ հիմնադրամների և պետական կառույցների նյութական միջոցներից, որովհետև եկեղեցու անվան տակ այդ մեկը դժվար է անելը, երկրորդ վերաշխուժացնել նրանց գործունեությունը»,-պարզաբանում է կենտրոնի նախագահը:

 

22538889_1684508038228447_6023143443764514899_o (1)

Հարաբերությունները սերտ են պետական կառույցների հետ, հետևաբար  նման հովանավորություն կարող են ակնկալել: Իսկ գաղափարը ծնվել էր դեռ տարիներ առաջ, աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով արձանագրել էին նման մի կազմակերպություն, որը կոչվում էր Կանադահայ համայնքի ծառայությունների կենտրոն, երկրորդը Բարև-ն է, որը հիմնելու մտադրությունը ևս իրականացավ ու այսուհետ եկեղեցու ենթակայության բոլոր ոչ եկեղեցական հաստատությունները կաշխատեն կենտրոնի հովանու ներքո:

 

«Անշուշտ ամենահինը մեր Շաբաթօրյա վարժարանն է, որ մոտ 65 տարվա պատմություն ունի, այսօր շուրջ 350 երեխաներ կան վարժարանի մեջ իր արևելահայերեն ու արևմտահայերեն դասավանդություններով, ինչպես նաև «Սասուն» պարախումբը՝ շուրջ 80 երիտասարդներով, «Լուսադեմ» թատերախումբը, տարեկան քայլարշավի գործի հանձնախումբեր և զանազան մշակութային ծրագրեր, այդ կարգին հատկապես Հայրենիք մշակութային միությունը»,-ներկայացնում է Կանադահայոց թեմի փոխառաջնորդը:

 

ՆՊԱՏԱԿԸ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ ՉԷ

Ինչպես հայտնի է, Սփյուռքում գործող շատ կառույցներ իրենց ազդեցությամբ զիջում են ՀՅԴ-ին, հետևաբար որոշները ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը: Հայ առաքելական եկեղեցու ներքո գործող կառույցը, որը միավորելու է միայն եկեղեցու ենթակայության ոչ եկեղեցական հաստատություններին, արդյո՞ք նպատակ չունի նպաստել, այսպես կոչված, ոչ դաշնակցական ճակատի հզորացմանը: Տեր Զարեհ Զարգարյանը բացառում է նման մտադրությունները և այս առիթով զարմանք հայտնում.

 

Մենք երբեք մրցակցություն չենք կուսակցության կամ որևէ ազգային կենտրոնների ու կազմակերպությունների

 

«Զարմացած եմ, որ այսպիսի ծայրահեղ մեկնաբանություններ են արվում մի կազմակերպության մասին, որը նոր է ստեղծվել և դեռ չի հաստատել գործունեության ամբողջ դաշտը, մենք երբեք մրցակցություն չենք կուսակցության կամ որևէ ազգային կենտրոնների ու կազմակերպությունների, մեր նպատակն է նոր շնչով հատկապես երիտասարդներին ներգրավելու, օգտակար լինելն է մեր համայնքին և նոր սերնդին, հետևաբար այդպիսի տրամադրություններ չենք ունեցել, որովհետև դրա մեջ տեսնում ենք պառակտում, բաժանում: Այն, որ նոր խոսք է, այո, և բնական է, որ ազատություն ունի անկաշկանդ գործելու, ոչ որևէ կազմակերպության նեղ շահերից գործելու, բայց դա չի նշանակում, որ մրցակցություն է երկարամյա, տասնամյակների կյանք ունեցող կազմակերպությունների հետ»:

 

ԲԱՐԵՎ-Ը՝ ԳՐԻՆ ԼԱ՞ՅԹ

Հոգևոր կառույցը, որի առաջնային նպատակը հայապահպանությունն է, չի կարող խրախուսել արտագաղթը Հայաստանից, որի ծրագրերն առնչվում է առաջին հերթին հայրենիքին, չի կարող «Բարև» անվանման ներքո որևէ միտում ունենալ, վստահեցնում է Տեր Զարեհ Զարգարյանը:

 

Եթե մարդիկ այսպես թե այնպես, ոչ մեր քաջալերանքով ու առաջարկներով, անձնական որոշմամբ հայտնվում են Սփյուռքում, կարծում եմ, որ մեր դերը պիտի լինի իրենց ներգրավել Սփյուռքի կյանքի մեջ

 

«Թերևս մեկը, որ Հայաստանից եկել է, օտար երկրի  այս մեծ խառնարանի մեջ շաղվելու և կորցնելու իր ազգային ինքնությունը  և դիմագիծը, Բարև-ը հրապուրիչ է իրեն ներս պահելու համար, և մեր նպատակը ամեն ինչ անելն է, որպեսզի արտագաղթը դադարի հայրենիքից, բայց եթե մարդիկ այսպես թե այնպես, ոչ մեր քաջալերանքով ու առաջարկներով, անձնական որոշմամբ հայտնվում են Սփյուռքում, կարծում եմ, որ մեր դերը պիտի լինի իրենց ներգրավել Սփյուռքի կյանքի մեջ»,-մեկնաբանում է ավագ քահանան:

 

Ես չեմ կարծում, որ Բարև-ը պիտի, այսպես կոչված, գրին-լայթ լինի, որովհետև մենք էմիգրացիա չէ, որ կազմակերպում ենք

 

Այնպես չէ, որ սա խրախուսում է նրանց մուտքը Կանադա, Տեր Զարեհը հստակեցնում է. «Ես չեմ կարծում, որ Բարև-ը պիտի, այսպես կոչված, գրին-լայթ լինի, որովհետև մենք էմիգրացիա չէ, որ կազմակերպում ենք, այլ նպատակը ծառայելն է ժողովրդի մշակութային-կրթական կարիքներին»:

 

22528065_1684175168261734_1348015932177027095_nՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Կենտրոնի յուրաքանչյուր ուղղության պատասխանատվությունը վստահվել է առանձին անդամի, իսկ ծրագրերը շատ են, նաև Հայաստանի մշակութային, կրթական կառույցների հետ համագործակցություն են նախատեսում, դրանցից մեկն արդեն իրագործվել է, օրինակ է բերում հոգևորականը՝ նշելով Երևանի պետական տիկնիկային թատրոնի ելույթը, ցանկացած ծրագիր պետք է ուղղված լինի հայապահպանությանը:

 

«Առաջին հերթին պիտի ծառայի երիտասարդներին, պիտի գործի եկեղեցու հովանու ներքո, նաև հնարավորություն լինի յուրաքանչյուր հայի, ինչու ոչ, նաև կանադացու համար, որպեսզի այս կազմակերպության միջոցով իր ծառայությունը բերի, սա հրաշալի միջոց է մեր հարուստ ժառանգությունը, մշակույթը ներկայացնել կանադացիներին, նաև ամրապնդել հայրենիքի և Կանադայի մշակութային, կրթական հարաբերությունները: Ուրախությամբ նշեմ, որ երիտասարդներ կան, որ ընդգրկված են աշխատանքներում, ամեն բան իրագործվում է նրանց կողմից»,-պատմում է Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը: