Home / Canada  / Կանադայում անօրինական սահմանախախտների 69 %-ը ապաստան է ստացել

Կանադայում անօրինական սահմանախախտների 69 %-ը ապաստան է ստացել

 

Փախստականների գրեթե 70 տոկոսը, որոնք անօրինական կերպով անցնում են ԱՄՆ-ի կողմից Կանադայի սահմանը, ապաստան են ստացել, չնայած տարածված հանրային կարծիքին, թե այդ սահմանախախտներն իրականում պաշտպանության կարիք չունեն։

 

Տվյալները հրապարակվել են այս շաբաթ Ներգաղթի եւ փախստականների խորհրդի կողմից:

 

Այս տարվա մարտից մինչեւ սեպտեմբեր ընկած 10.790 Ապաստան հայցողների ու փախստականների խորհուրդը ընթացք է տվել 592-ի դիմումներին կամ  5,4 տոկոս: Դրանց  69 տոկոսը, կամ 408-ը, ապաստան են ստացել, իսկ 141-ը մերժվել են:

 

Այս ցուցանիշը ավելի բարձր է՝ 2016 թ.-ին, ապաստան հայցողների 63 տոկոսի համեմատ:

 

Հունվարից սկսած, ԱՄՆ-ի կողմից սահմանը հատել է ավելի քան 15 100 մարդ։ Դա եղել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իշխանության գալուց հետո  մի շարք հանձնարարականներ է տվել արտասահմանցիների տեղահանման եւ որոշ երկրներից ներգաղթի արգելման վերաբերյալ: