Home / Canada  / Քվեբեկը հրապարակել է 2018 թ. Ներգաղթի ծրագիրը

Քվեբեկը հրապարակել է 2018 թ. Ներգաղթի ծրագիրը

Կանադայի Քվեբեկ նահանգը հրապարակել է 2018 թ. Ներգաղթի ծրագիրը, ըստ որի կշարունակվի մասնագետների, գործարարների, քվեբեկի բնակիչների ընտանիքի անդամների եւ փախստականների ընդունումը:

 

Այս ծրագիրը նախատեսվում է իրականացնել Քվեբեկի փոփոխությունների շրջանի ընթացքում, որով նահանգը մտադիր է ձեւակերպել նոր ներգաղթի համակարգ`հիմնվելով այսպես կոչված «շահերի դեկլարացիա» մոդելի վրա։ Այն ավելի նման է դաշնային կառավարության Էքսպրես մուտքի համակարգին, որին Քվեբեկը չի մասնակցում:

 

Հրապարակված ծրագրում երկու կարեւոր կետեր են հստակեցվում․ Քվեբեկի կողմից ընտրված մարդկանց թիրախային թիվը եւ Քվեբեկի ընտրության վկայագիրը (CSQ կամ Certificat de sélection du Québec), ինչպես նաեւ Քվեբեկում որպես մշտական բնակիչ ընդունված մարդկանց թիրախային թիվը:

 

Քվեբեկի ընտրության վկայագիրը (ՔԸՎ) ընդունված փաստաթուղթ է, որը հավաստում է, որ իրավատերը ընտրվել է Քվեբեկում` նահանգի կողմից սահմանված չափանիշների հիման վրա: ՔԸՎ-ով դիմումատուն կարող է դիմում ներկայացնել Կանադայի մշտական բնակության համար։

 

Քվեբեկը հաջորդ տարի նախատեսում է իր հմուտ մասնագետների ներառման ծրագրերում (skilled worker program) ներկայացնել մինչեւ 29 000 վկայագրեր:

 

Քվեբեկը նաեւ առաջարկում է ներդրողներին, ձեռնարկատերերին եւ ինքնագործութնեությամբ զբաղվող անձանց համար բիզնես ներգաղթի ծրագրերի լայն շրջանակ: Նահանգը նախատեսում է 2018 թ.-ին գործարար հայտատուներին 4000-6000 վկայագրեր տալ: Քվեբեկի Ներգաղթային Ներդրողների Ծրագիրը (QIIP) հատկապես հայտնի է, քանի որ այն առաջարկում է պասիվ ներդրումային հնարավորություն, որը երաշխավորված է Քվեբեկի կառավարական կառույցի կողմից:

 

Մանրամասները՝ այստեղ։