Home / Canada  / Տորոնտոյում անշարժ գույքի վաճառքը 12 %-ով ավելացել է՝ սեպտեմբերի համեմատ

Տորոնտոյում անշարժ գույքի վաճառքը 12 %-ով ավելացել է՝ սեպտեմբերի համեմատ

 

Վանկուվեր (Նորանոր)— Կանադայի անշարժ գույքի երկու ամենաթեժ շուկաները անցյալ ամսվա ընթացքում բնակարանների վաճառքի բարձր մակարդակով գերազանցել են սեպտեմբեր ամսվա ցուցանիշը։ Այս մասին են վկայում տեղական անշարժ գույքի գործակալության տվյալները։

 

Գնորդները, հունվարին նոր հիփոթեքային պայմաններին ընդառաջ, մեծ թափով անշարժ գույք են ձեռք բերել։

 

Վանկուվերի շրջանի բնակարանների վաճառքը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աճել են 7.1 տոկոսով՝ գրանցելով 3.022 գույքի վաճառք։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 35.2 տոկոսը՝ ըստ Vancouver- ի Անշարժ գույքի խորհրդի:

 

Տորոնտոյում բնակարանների վաճառքը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում աճել է 12 տոկոսով, վաճառվել 7118 տուն, ըստ Տորոնտոյի անշարժ գույքի խորհրդի: Սակայն անշարժ գույքի վաճառքը այս նահանգում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 27 տոկոսով:

 

Նշենք, որ հաջորդ տարվա սկզբից կկիրառվեն նոր վարկային պայմաններ: Վերանայված փոփոխություններով պահանջվում է, որ բնակարանային գնորդները, ովքեր չեն ունենա հիփոթեքային ապահովագրություն, պետք է ցույց տան, որ նրանք կարող են կատարել վճարումներ տոկոսադրույքների բարձրացման դեպքում: