Home / Canadahye  / Իբրև հայ՝ պիտի փորձեմ ձեռքես եկածը ընել համայնքի պետքերը առաջ տանելու համար. Նոյեմբերի 5-ին Լավալի ընտրություններում հաղթանակ տարած Արամ Էլակոզի ծրագրերը

Իբրև հայ՝ պիտի փորձեմ ձեռքես եկածը ընել համայնքի պետքերը առաջ տանելու համար. Նոյեմբերի 5-ին Լավալի ընտրություններում հաղթանակ տարած Արամ Էլակոզի ծրագրերը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լավալ (Նորանոր) _ Լավալի քաղաքապետական ընտրություններում առաջին անգամ հաղթանակ է տարել հայ թեկնածուն. Արամ Էլակոզն, ով նոր էր մուտք գործել քաղաքականություն, առաջին իսկ փորձից հաջողության հասավ՝ դառնալով Լավալի քաղաքապետական խորհրդի անդամ:

 

Երեկ՝ նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններում ձայների մեծամասնությամբ՝ որպես Լավալի Ռենո շրջանի թեկնածու՝ հաղթանակ է տարել հայազգի Էլակոզը: Նա հավաքել է ընդհանուր ձայների մոտ 41 տոկոսը, այնինչ երեք մրցակիցներին հաջողվել է հավաքել 18-20 տոկոս ձայներ:

 

Ձայների քիչ տարբերությամբ՝ ընդամենը 3 տոկոսով կամ ընդամենը 248 ձայնի տարբերությամբ հաղթան22365301_864696620362655_1882988392629953719_nակ է տարել Հարութ Շիթիլյանի մրցակիցը՝

 

Նոյեմբերի 5-ին ընտրություններ են տեղի ունեցել նաև Մոնրեալ քաղաքում, որտեղ, սակայն, հայազգի թեկնածուներին չի հաջողվել հաղթանակ տանել: Այստեղ քաղաքապետարանի խորհրդականի պաշտոնի համար պայքարում էր Շանթ Կարաբաջակը, իսկ կանադահայ հայտնի քաղաքական գործիչ, 8 տարիների խորհրդական Հարութ Շիթիլյանն պայքարում էր այս անգամ Ահունցիք-Գարթիեվիլ շրջանի քաղաքապետի պաշտոնի համար: Սակայն ձայների քիչ տարբերությամբ՝ 3 տոկոսով կամ ընդամենը 248 ձայնի տարբերությամբ հաղթանակ է տարել նրա մրցակիցը՝ Էմիլիա Թյուլերը: Սա փոքր թիվ է համարվում, եթե հաշվի առնենք, որ շրջանն ունի 140 հզր ընտրող:

 

Ինչպես օրեր առաջ Noranor.ca-ին տված հարցազրույցում էր ասել Շիթիլյանը, այս անգամ դժվարությունը 4 անգամ բազմապատկված է, սակայն քչերն էին սպասում նման արդյունքների: Թե որն էր պատճառը, Noranor.ca-ին առայժմ չի հաջողվել զրուցել Շիթիլյանի հետ, փոխարենը հայրենակցի ակնկալիքների, իր հաղթանակի ու անելիքների մասին մեզ հետ զրույցում խոսել է Լավալում հաղթած թեկնածու Արամ Էլակոզը:

 

32% ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ, 41 % ՁԱՅՆ

23032787_353356101782674_3336547147404962377_nՆա իր հաղթանակը համարում է համախմբված ու համառ աշխատանքի արդյունք, որը դեռ տարեսկզբից ծավալում էր կամավորների խմբերի հետ: «Առաջինը՝ անձնական աշխատանքը, որ ամիսներե ի վեր կենեի, դուռեդուռ ելլելով, երկրորդը, հարկավ, կամավորներու աշխատանքն էր, առանց կամավորներու բան մը հաջողիլ անհնար է, վերջին երկու-երեք ամսվա մեջ շատ հեռաձայներ եղան բնակիչներուն, որ գան, քվերակեն ու կուսակցության համակիր ըլլան»,-պատմում է Էլակոզը:

 

Իսկ արդյունքը շատ չուշացավ, թեև Լավալում ընտրությունների մասնակցության բարձր ցուցանիշ էլ չի գրանցվել: Ընտրողների ընդամենը 32 տոկոսն է մասնակցել ընտրության, իսկ Ռենո շրջանում ձայների մեծամասնությունը հենց հայազգի թեկնածուն է հավաքել: Էլակոզը խնդիր է համարում մասնակցության ցածր ցուցանիշն ու բնակչության անտարբերությունը ընտրությունների նկատմամբ, բայց նաև իր պարտքն է համարում ոչ միայն ընտրողների, այլև ընտրության չմասնակցած քաղաքացիների համար աշխատել:

 

Այս պահուս հստակ չէ՝ ով ինչ պիտի ունենա, հարկավ, քաղաքապետն ինքը պիտի որոշե, և շահող անձերուն իրենց կարողություններուն վրա հիմնվելով հանձնարարե

 

«Աս շաբթվա մեջ պիտի երդում ընենք՝ որպես ընտրված անձ, երդումներեն հետո պիտի գտնանք՝ ով ինչ պատասխանատվություն պիտի ունենա, տարբեր կարելիություններ կան. Այս պահուս հստակ չէ՝ ով ինչ պիտի ունենա, հարկավ, քաղաքապետն ինքը պիտի որոշե, և շահող անձերուն իրենց կարողություններուն վրա հիմնվելով հանձնարարե, կարծեմ 10 օրեն պիտի պարզ ըլլա»,-ներկայացնում է հաղթող մասնակիցը:

 

ՓՈՔՐԱԹԻՎ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ23319309_10155693143131113_7200201908720997893_n

Հիշեցնենք, որ Արամ Էլակոզն իր մասնագիտությամբ մոլեկուլյար կենսաբան է, 15 տարի է՝ ակտիվորեն ներգրավված է Հայ Դատի աշխատանքներում: Կարծում է, որ իր իսկ մասնագիտական հմտություններին համապատասխան պարտականություններ կստանձնի, իսկ մինչ այդ դժվարություններ չի կանխատեսում, այլ կարևոր խնդիր է դրել իր առջև ծառայել ինչպես Լավալի բնակիչներին, այնպես էլ առավել ևս հայրենակիցներին, որոնք մեծ թիվ չեն կազմում:

 

Անշուշտ թեկնածուն բոլոր քաղաքացիներու համար է, որ կընտրվի, ոչ միայն հայ համայնքի համար, բայց համայնքեն մեկն ունենալը ավելի կդյուրացնեն քաղաքապետարանի հետ եղած խնդիրները

 

«Կկարծեմ, որ Լավալի մեջ հայ համայնքը ավելի դյուրություն պիտի ունենա կարգ մը նյութեր առաջ տանելու, գոնե առաջ տանիլ և ավելի մոտիկեն ձայն մը ունենալ քաղաքապետարանին մեջ, անշուշտ թեկնածուն բոլոր քաղաքացիներու համար է, որ կընտրվի, ոչ միայն հայ համայնքի համար, բայց համայնքեն մեկն ունենալը ավելի կդյուրացնեն քաղաքապետարանի հետ եղած խնդիրներն ու նյութերն առաջ տանելու համար, իբրև հայ պիտի փորձեմ ձեռքես եկածը ընել համայնքի պետքերը առաջ տանելու համար»,-ներկայացնում է քաղաքապետարանի խորհրդի անդամը:

 

Շրջանի 15000 ընտրողներից միայն 400-ն են հայեր, իսկ իր հաղթանակի հարցում կարևոր է եղել նաև Հայ դատի հանձնախմբի դերակատարումը, որը ևս ջանք չի խնայել հայ թեկնածուին աջակցելու համար:

 

ԱՓՍՈՍԱՆՔ և ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Հայ Դատի հանձնախումբը իր կոչերով մշտապես հայ համայնքին հորդորում է մասնակից դառնալ ու իր ձայնը տալ հայ թեկնածուներին: Այդ հարցում ակտիվ աջակցություն էր ցուցաբերել նաև քաղաքապետի թեկնածու Հարութ Շիթիլյանին, որը, սակայն, այս անգամ չհաջողվեց, և դրա համար նաև Արամ Էլակոզն է իր ափսոսանքը հայտնում՝ նշելով.

 

Կմաղթեմ, որ շահի, որովհետև շատ արժեքավոր գործիչ է Հարութը և շատ-շատ աշխատած է Մոնրելի մեջ և համայնքի համար ալ

 

«Գիտեմ, որ Մոնրեալի մեջ չէր սպասվի, որ մադամ Թյուլերը շահի, իրեն կշնորհավորենք անշուշտ, դժբախտաբար պարոն Շիթիլյանը չկրցավ շահիլ, բայց վստահ եմ, որ առաջիկա ընտրություններու թեկնածությունը պիտի դնե ուրիշ տեղերու մեջ, կմաղթեմ, որ շահի, որովհետև շատ արժեքավոր գործիչ է Հարութը և շատ-շատ աշխատած է Մոնրելի մեջ և համայնքի համար ալ»:

 

Շնորհավորում եմ, հարգելի Արամ, շատ եմ հպարտանում Ձեզանով, Ձեր ընտանիքով և Ձեր թիմով, հաջողություն եմ մաղթում առաջիկա 4 տարիներին

 

Նշենք, որ Հարութ Շիթիլյանն ֆեյսբուքյան էջում իր շնորհավորանքն էր հղել Արամ Էլակոզին՝ ասելով. «Շնորհավորում եմ, հարգելի Արամ, շատ եմ հպարտանում Ձեզանով, Ձեր ընտանիքով և Ձեր թիմով, հաջողություն եմ մաղթում առաջիկա 4 տարիներին»: