Home / Canada  / Բնակարանային նոր ռազմավարությունը Կանադայում կարող է նվազեցնել աղքատությունը՝ երեխաների շրջանում

Բնակարանային նոր ռազմավարությունը Կանադայում կարող է նվազեցնել աղքատությունը՝ երեխաների շրջանում

 

Օտտավա (Նորանոր)- 450 հազար երեխաներ ապրում են ընտանիքներում, որոնք կախված են սոցիալական աջակցությունից, իսկ մեծամասնության ապրելու պայմաննները ցածր է աղքատության գծից։ Այս մասին տեղեկանում  ենք «Ընդդեմ աղքատության կոալիցիա»-ի հրապարակած նոր զեկույցից։

 

Դաշնային կառավարությունը հատկացրել է մոտ 39.3 միլիարդ դոլար, ինչպես նաեւ 17.5 միլիարդ դոլարի հարկային արտոնություններ ընթացիկ ֆինանսական տարում Կանադայում ցածր եկամուտ ունեցողներին օգնելու համար:
Չի բացառվում, որ ավելի քան միլիոնավոր կանադացիներ հատեն աղքատության գիծը։ Սա են վկայում խորհրդարանի բյուջեի գրասենյակը նոր զեկույցի տվյալները:

 

Նոր բնակարանային ռազմավարությունը նախատեսում է շարժական բնակարանների վարձավճարի փոխհատուցում անմիջապես վարձակալին՝ ապահովելու բնակարանի ազատ ընտրությունը։ Նախատեսվում է նաեւ նոր `մատչելի բնակարան կառուցելու եւ գոյություն ունեցող բլոկների վերանորոգման ծրագիր։ Այս ամենն ուղղված է  հակաճգնաժամային ռազմավարությանը, որը գործելու է  հաջորդ տարի։

 

Լիբերալները պատրաստվում են հրապարակել  իրենց բնակարանային ռազմավարությունը չորեքշաբթի օրը։ Այն ուղղված է լինելու անօթեւանության կրճատմանը եւ բնակարանային խնդիր ունեցող անձանց օժանդակելուն։

 

Նոր մարդահամարի տվյալներով՝ 1,7 միլիոն տնային տնտեսություն «հիմնական բնակարանային կարիքներ» ունեցողների ցանկում է ներառված 2016 թվականին: