Home / Canada  / Արտասահմանյան գնորդները Կանադայի տների եւ կոնդոմինիմումների շուկայում փոքր մաս են կազմում

Արտասահմանյան գնորդները Կանադայի տների եւ կոնդոմինիմումների շուկայում փոքր մաս են կազմում

 

Տորոնտո (Նորանոր)— Տորոնտոյի բնակելի շինությունների օտարերկրյա գնորդները կազմում եմ 3.4% -ը, Վանկուվերի բնակելի շինությունների՝ 4.8% -ն է պատկանում նրանց: Այս մասին վկայում են Կանադայի Հիփոթեքային եւ Բնակարանային Կորպորացիայի եւ Կանադայի նոր բնակարանային վիճակագրության տվյալները։

 

Կոնդոմինիմումմների օտարերկրյա գնորդները երկրի տարածքում կազմում են մեկ տոկոսից պակաս:

 

Տվյալները ցույց են տալիս նաեւ, որ օտարերկրացիներին պատկանող տները ավելի թանկ են, քան նրանք, ովքեր պատկանում են կանադացիներին:

 

Կան ակնարկներ, օտարերկրյա գնորդները գտնում են նոր շուկաներ, որտեղ ներդրումներ են կատարում, մասնավորապես, Մոնրեալում: CMHC- ն կարծում է, որ Մոնրեալի ընդհանուր աճի մի մասը կարող է կապված լինել այն ներդրողների հետ, որոնք փորձում են խուսափել Տորոնտոյի եւ Վանկուվերի 15 տոկոսանոց արտոնյալ հարկերից: