Home / Canadahye  / Անցնող տարում Noranor.ca-ի 10 լավագույն հրապարակումներն ու ուշագրավ մեջբերումները

Անցնող տարում Noranor.ca-ի 10 լավագույն հրապարակումներն ու ուշագրավ մեջբերումները

 

 

Երևան, Տորոնտո, Մոնրեալ, Դիարբեքիր (Նորանոր)_Noranor.ca-ն անցնող տարվա ընթացքում հայ-կանադական զարգացումները դիտարկեց ու ձեր ուշադրությանը ներկայացրեց տարբեր քաղաքական, հասարակական գործիչների, կանադահայերի ու այն հայերի միջոցով, ովքեր մտահոգ են Հայաստանի զարգացմամբ: Տեսադաշտից դուրս չմնացին նաև, այսպես ասենք, Էրգրի խնդիրները, որոնք հետաքրքրում են սփյուռքահայերին, անդրադարձավ քաղաքական ինտրիգներին, Հայաստանում՝ խորհրդարանական ընտրությունների շուրջ, Կանադայում՝ տարբեր ընտրություններում կանադահայերի մասնակցության: Հորիզոնից դուրս չմնացին դարձյալ սիրիահայերի խնդիրները երկու երկրներում էլ:

 

Այս բոլոր հրապարակումներից Noranor.ca-ն առանձնացրել է լավագույն տասնյակը, որոնցում հնչած արտահայտություններն ու գաղափարները առավելապես հետաքրքրել են լրատվամիջոցի ընթերցողներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանք:

 

  1. Տարեսկզբին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքը մաս կազմեց 6-րդ գումարման Ազգային ժողովի: Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի եղբորորդին, ում նախնիները հայտնի են դաշնակցական գաղափարներով, ինչո՞ւ միացավ «Ելք» դաշինքին, այլ ոչ Դաշնակցությանը, Գևորգ Գորգիսյանի պատասխանն այսպիսին էր. «Եթե դրսի դաշնակցականները գան Հայաստան, միգուցե իրենք էլ միանան «Ելք» դաշինքին և ոչ թե Դաշնակցությանը»: Գորգիսյանի այս արտահայտությունն արժանացավ սոցցանցերի օգտատերերի ուշադրությանը և քննարկումների ու քննադատությունների առիթ տվեց:Untitled-2
  2. Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանը հիմնումից երկար տարիներ անց օրհներգ ունեցավ շնորհիվ 2012թ-ից Տորոնտոյում բնակվող երգահան Արուս Գևորգյանի, ով վարժարանի հիմնադիր Մարգար Շարապխանյանի խոսքերի հիման վրա մեծ ոգևորությամբ գրեց հիմն: Այն հուզել էր ոչ միայն կանադահայերին, այլև օտարազգիներին: Այս մասին պատմող հոդվածը, որ լայն արձագանք գտավ ընթերցողների շրջանակում, լավագույնների շարքում է:14991899_10207994486247997_3256979865949016766_n

  3. Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ կինը՝ Լենա Շամլիյանը, ով կարողացել է հայրենիքում իր բիզնեսը հիմնել և շարունակել գոյությունը, Noranor.ca-ին տված հարցազրույցում իր բողոքն է հայտնել Կանադայի հանդեպ, որը այլ երկրներից արտագաղթին նպաստող պայմաններ է ստեղծում իր երկրում, դրանից ամենաշատն օգտվողներից մեկը հայերն են: Լենան ասում է. «Կանադան ինչո՞ւ բոլորին կտանի Հայաստանեն` այդտեղ ապագա չկա’, ա-պա-գա չկա’ ասելով»:Untitled-2
  4. Հայաստանում հաստատված կանադահայ գործարար Քրիստափոր Արթինի համոզմունքը մեկն է. Նա մեզ հետ զրույցում վստահաբար ասել էր. «Ես կարծում եմ, որ բոլորիս վերջը լինելու է Հայաստան»: Նրա այս միտքը հավանության էր արժանացել բազմաթիվ ընթերցողների կողմից:20637835_10159190010225584_3865513472065978335_n
  5. Ամռանը կանադահայերի 30 հոգանոց խմբին Հայաստան և Արցախ առաջնորդած կանադահայ լրագրող, պատմաբան, Հորիզոն պարբերականի խմբագիր Վահագն Կարագաշյանը հարցազրույց էր տվել մեր կայքին, որում առաջարկել էր  հայրենադարձության հայեցակարգ՝ ասելով. «Մեր մեջ այլևս փոփոխություն կատարենք՝ հայրենասիրությունից անցում կատարենք դեպի հայրենատիրություն. ի՞նչ է նշանակում հայրենատիրություն, որ դու մի օր պիտի դառնաս հայրենադարձ»: Նրա հարցազրույցը ևս Noranor.ca-ի լավագույն տասնյակում է:Vahakn Karagashyan
  6. Մոնրեալահայ գործարար Հակոբ Ամիրյանի բիզնեսը Հայաստանում արդեն 20 տարեկան է, և նա գոհ է իշխանություններից, կարծում է, որ ներդրողին չեն խանգարում: Սոցցանցերի օգտատերերը ոչ թե այս, այլ հետևյալ արտահայտությունն էին ողջունել. «Աստեղից կերթան ապրանքները Կանադա, իրացումն էնտեղ է, մե՜ծ, ամեն Կանադան Made in Armenia կհագնի»:19554351_409018219498585_7252479693892243673_n
  7. Սոցցանցերի օգտատերերը մեծ ոգևորությամբ արձագանքել էին ամուսնու և 4 որդիների հետ Հայաստանում հաստատված կանադահայ Սանան Տեր-Պետրոսյանի մասին պատմող հրապարակմանը: Նա իր որդիներին հորդորում է մեծանալ՝ հայրենիքն ունենալով իրենց սրտում, ասում է. «Դուք ավելի հարուստ եք, դուք ունիք ձեր մեջ և Հայաստանը և Կանադան»:Sanan Ter-Petrosyan
  8. Noranor.ca –ի հարյուրավոր ընթերցողների մեջ ջերմ զգացումներ էր արթնացրել Թուրքիայում՝ Դիարբեքիրում ապրող լուսանկարիչ, հասարակական գործիչ Կարոտ Սասունյանի խոսքը իր ծննդավայրի ու շատերի հայրենիքի մասին: Նա ասում է. «Դուք՝ սփյուռքի հայերդ, մեզ ինչո՞ւ եք Արեւմտյան Հայաստան կոչում: Մենք ոչ արեւմուտք ենք, ոչ հյուսիս, ոչ էլ հարավ: Այն վայրը, որտեղ մենք ապրում ենք, Էրգիր է կոչվում»: Նրա մասին պատմող հոդվածը վերահրապարակել էին նաև այլ լրատվամիջոցներ ևս:Karot Sasunyan
  9. Հայ հասարակությունը՝ Հայաստանում, թե Սփյուռքում, հետևողական է քաղաքական գործիչների քայլերին ու խոսքերին: Այս իմաստով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստվերում մնացող գործիչներից չէ, հետևաբար շատերը հույսեր էին կապում իր խոսքով, ոճով ու գործով աչքի ընկած վարչապետի հետ: Որքանո՞վ դրանք արդարացան. Այս մասին պատմող հոդվածը գրավել էր շատերի ուշադրությունը:9f88177180383d8ed1e4276086230
  10. Իսկ Կանադայի վարչապետը՝ Ջասթին Թրյուդոն, ով ևս աչքի է ընկնում իր ոճով, խոսքով ու ներգաղթային քաղաքականությամբ, հնչեցրել էր հետևյալ ուշագրավ միտքը. «Ես նախանձում եմ Կանադան ընտրող ներգաղթյալներին»:Justin Trudeau