Home / Canadahye  / Պաշտպանվելու ջանքեր՝ հանցագործությունը բացահայտելու փոխարեն. Րաֆֆի Դուդակլյանի հանդեպ կատարված արարքի մեղադրանքներն՝ ուղղված ՀՅԴ-ին, վերջինիս արդարացումը

Պաշտպանվելու ջանքեր՝ հանցագործությունը բացահայտելու փոխարեն. Րաֆֆի Դուդակլյանի հանդեպ կատարված արարքի մեղադրանքներն՝ ուղղված ՀՅԴ-ին, վերջինիս արդարացումը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան, Տորոնտո, Բեյրութ (Նորանոր) _ Մոտ 13 տարի առաջ Րաֆֆի և Լարա Դուդակլյանները որոշեցին տեղափոխվել հայրենիք՝ թողնելով Կանադան, որտեղ բարեկեցիկ կյանքով էին ապրում: Հայաստանում հաստատվելով՝ ամուսինները երեք զավակների հետ լավագույն պայմաններ գտան: Լարան Վիվա-Սելլ ընկերությունում աշխատանքի անցավ, իսկ Րաֆֆի Դուդակլյանը Թուֆենկյան հիմնադրամի տնօրենն է: Դեռ մեկ տարի առաջ Noranor.ca-ին տված հարցազրույցի ժամանակ Լարա Չոլաքյանը պատմել էր Հայաստանի հետ իր ու առավել ևս ամուսնու հոգևոր կապի մասին, զարմանք հայտնել այն մարդկանց որոշումների վերաբերյալ, ովքեր որոշել էին լքել Հայաստանը:

 

Թուֆենկյան հիմնադրամի տնօրենի հայրենասիրության ապացույցն էր ոչ միայն հայերնիքում հաստատվելն ու իր գործունեությամբ երկրի զարգացմանը նպաստելը, այլև դիպուկ ու սուր խոսքով աչքի ընկնող իր հոդվածների միջոցով խնդիրները վեր հանելը, պայքարը հանուն սոցիալական արդարության:

 

Այդ համարձակ խոսքն էր, որ դիպչել էր այն համակարգի նյարդերին, որը որոշել էր բռնության միջոցով լռեցնել այն: Դուդակլյանի վրա մոտ 10 օր առաջ տեղի ունեցավ հարձակում, ծեծի ենթարկվեց Թուֆենկյան հիմնադրամի տնօրենը, և այս ամենը եղավ Լիբանանում՝ Բուրջ Համուդ թաղամասի սրտում՝ ՀՅԴ-ական Ազդակ օրաթերթի խմբագրատան դիմաց: Մինչ այժմ հայտնի չեն հարձակման իրական դրդապատճառները, սակայն, ինչպես Դուդակլյանն է հայտնել, հենց իր գրվածքներն են եղել պատճառը: Դրանից հետո նա մեկնաբանություններ չի տվել:

 

1520257319-8382Այսօր էլ դեռ չի ցանկանում խոսել մանրամասների մասին: Noranor.ca-ի հարցմանը նա պատասխանեց, որ ավելի ուշ կանդրադառնա պատճառներին, իսկ մինչ այդ տարբեր վարկածներ առաջ քաշեցին՝ հաշվի առնելով հարձակման վայրն ու պայմանները, կասկածներ ուղղվեցին դաշնակցականների դեմ, նաև վերջիններիս հանդեպ մեղադրանքներ հնչեցին այն պատճառով, որ որևէ հստակ գործողություններ չկատարվեցին հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, այլ միայն մոտ 8 օր անց հանդես եկավ հաղորդագրությամբ: ՀՅԴ արձագանքին արձագանքեց կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

 

ԱՆԻՐԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋ

«Անցնող շաբաթն անցավ անիրական մղձավանջի մեջ: Որպես մայր ու կին՝ ես մեծ մտահոգություն ունեի Րաֆֆիի բարօրության համար»,-ամուսնու վիճակի բարելավման մասին տեղեկացնելով՝ հրապարակում է կինը՝ Լարա Չոլաքյանը:

21317991_10159234698800257_1394813283819274272_n

 

Նա սոցիալական ցանցում է հրապարակել իրենց եզրահանգումը՝ դրանում արտահայտելով հստակ դիրքորոշում այն մասին, որ շարունակելու են պահպանել արդարության համար պայքարի ճանապարհը: Ասել է.

 

Խոսելով, մտահոգություն հայտնելով կամ Հայաստանի համար առողջացում պահանջելով`մարդը չպետք է ենթարկվի հոգեբանական կամ ֆիզիկական բռնության

 

«Րաֆֆիի վրա հարձակման անմիջական արձագանքը գրելը դադարեցնելու մասին խորհուրդ տալն էր, բայց ես արագ հասկացա, որ եթե նա և նրա նման այլ մարդիկ չշարունակեն խոսել խնդիրների մասին և համակերպվեն որոշումների հետ, ապա մենք երբեք չենք կարող զարգացում ունենալ՝ որպես ժողովուրդ և ազգ: Խոսելով, մտահոգություն հայտնելով կամ Հայաստանի համար առողջացում պահանջելով`մարդը չպետք է ենթարկվի հոգեբանական կամ ֆիզիկական բռնության: Երկխոսությունը միակ միջոցն է, որով մեր ազգը երբևէ կարող է զարգանալ, անկախ քաղաքական պատկանելությունից»:

 

Նա վստահ է, որ մարդիկ, ովքեր ֆիզիկական բռնություն են գործադրում ճշմարտության մասին խոսողի հանդեպ, ապրում են կեղծիքի մեջ: Նա ակնկալում է հասարակության աջակցությունը՝ արդար ու առողջ երկիր ունենալու իրենց պայքարի ընթացքում:

 

ՓԱՍՏԵՐԸ ՀՅԴ-ի ԴԵՄ ԵՆ

Իսկ վարկածներն առայժմ մեկ ուղղություն ունեն. Դաշնակցությունը, որը Լիբանանում ազդեցություն ունի, դեպքի շուրջ ստեղծված պայմաններն ի վնաս կուսակցության լիբանանյան կառույցի են խոսում: Մեղադրանքներին ՀՅԴ-ն անդրադարձավ բավական ուշ՝ վստահեցնելով, որ իրենք որևէ կապ չունեն դեպքի հետ:

 

Այս հարցով Noranor.ca-ն զրուցել է Կանադայի շրջանային Հայ դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանի հետ՝ փորձելով հստակեցնել ՀՅԴ-ի՝ կանադահայ գործընկերների կարծիքը: Միրաքյանը իր խոսքում ևս կարևորեց այն, որ փաստերը Դաշնակցության դեմ են խոսում, սակայն կուսակցության պարզաբանումը հստակ է դրանում այլևս կասկած չունենալու համար:

 

Այո՛, Լիբանանը խաղաղ է, այո՛, Լիբանանի մեջ մարդ չի սպասե, որ այսպիսի բան մը ըլլա

 

«Կարծես թե շրջան մըն է, որ ձևով մը Դաշնակցությունը երկրորդ կառավարությունն է այս շրջանին, Լիբանանի մեջ Դաշնակցության թերթն է, եթե հայ է, այն ատեն կարծիքը միշտ պիտի ըլլա, որ Դաշնակցությունը ձևով մը կապված է: Այո՛, Լիբանանը խաղաղ է, այո՛, Լիբանանի մեջ մարդ չի սպասե, որ այսպիսի բան մը ըլլա»,-ասաց Միրաքյանը:

 

Իրականության մեջ Րաֆֆին, իր հոդվածները որ կկարդամ, մեծ մասամբ իշխանության դեմ է գրածները, ոչ թե Դաշնակցության դեմ

 

Իր տարակուսանքը, սակայն, փարատում է այսպես. «Իրականության մեջ Րաֆֆին, իր հոդվածները որ կկարդամ, մեծ մասամբ իշխանության դեմ է գրածները, ոչ թե Դաշնակցության դեմ, Հայաստանի իշխանությունը չեմ կրնա ըսել՝ ինչ ուժ ունի Լիբանանի մեջ կամ ինչ կրնա ընել»:

 

ՀՅԴ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Իսկ Հայաստանի նույն այդ իշխանության մաս է կազմում նաև Դաշնակցությունը: Եթե Միրաքյանը կասկած է հայտնում, ապա կանադահայ դերսանուհի Արսինե Խանջյանը, ով ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար անդրադառնում էր Դուդակլյանի հանդեպ կատարված արարքին, ՀՅԴ պարզաբանումը համարում է «լավագույն դեպքում ոչ լիարժեք, պաշտպանվողական, անտարբեր: Image 1Հաղորդագրությունը նա որակում է որպես քաղաքական կուսակցության կողմից մեղայական մի արարքի համար, որը կատարվել է նրանց կառույցից «երկու քայլ հեռավորության վրա»:

 

Դերասանուհին ներկայացնում է, որ այն վայրը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը Դուդակլյանի վրա, տեսանելի է բոլոր հատվածներից, հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից, հետևաբար ցանկացած արդարացում ՀՅԴ-ի կողմից կարելի է գնահատել որպես «աղքատ ու անպատասխանատու» հայտարարություն:

 

Սա խելացնորների տակտիկա է իրենց վրա ուշադրություն գրավելու միջոց, խղճուկ պաթետիկ վերաբերմունք իրական վտանգն ու վնասը տեսնելու ջանքերի փոխարեն

 

«Հարձակումը՝ որպես ճնշում գործադրելու միջոց ներկայացնելը ոչ բացատրություն է, ոչ էլ արդարացում: Սա խելացնորների տակտիկա է իրենց վրա ուշադրություն գրավելու միջոց, խղճուկ պաթետիկ վերաբերմունք իրական վտանգն ու վնասը տեսնելու ջանքերի փոխարեն»,-ասում է Արսինե Խանջյանը:

 

Նա ՀՅԴ-ից պահանջում է կոնկրետ քայլեր ձեռնարկել բացահայտելու համար հանցագործությունը և շեշտում, որ դեպքի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՅԴ-ի վրա, քանի դեռ այն ապացուցված չէ: