Home / Canadahye  / Կանադահայ նկարիչ Հակոբ Խուբեսերյանը, ում գծանկարները գնահատել է Կանադայի վարչապետը, գնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Ապրիլ 24»-ն էլ տեղ է գտել Հոլոքոստի թանգարանում

Կանադահայ նկարիչ Հակոբ Խուբեսերյանը, ում գծանկարները գնահատել է Կանադայի վարչապետը, գնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Ապրիլ 24»-ն էլ տեղ է գտել Հոլոքոստի թանգարանում

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Հակոբ Խուբեսերյանի ձեռքի տակ սև-սպիտակ ուրվագծերը կյանք են առնում, բավական են գրչի ու թանաքի հպումները պատկերին կենդանություն հաղորդելու համար: Այս նկարներում էլ նույնքան ու ավելի խորություն կա, լույս ու ստվերի համադրում, որքան բազմագույն գեղանկարներում:

 

6100dfbca7ed2a43e205c72bb49a806e--impressionismԱյս յուրօրինակ աշխատանքների հետ հաղորդակցվելու հնարավորություն ունեին  տորոնտոհայ արվեստասերները անցնող շաբաթվա ընթացքում: Համազգային հայ կրթական ու մշակութային միության սրահը 4 օրերի ընթացքում այցելուների պակաս չուներ, ներկայացված էր բազմավաստակ նկարչի գեղանկարների, քանդակների ու գծագրությունների հավաքածուն, որ տարբեր տարիների ստեղծագործություններից էր բաղկացած:

 

Հերթական ցուցահանդեսը որպես լավագույն առիթ օգտագործելով՝ Noranor.ca-ն անդրադարձել է կանադահայ արվեստագետի գործունեությանը: Ինքը՝ Հակոբ Խուբեսերյանը, համեստ է իր վաստակն ու կատարած աշխատանքը ներկայացնելու գործում, թեև այսօր էլ շարունակում է ամենօրյա ստեղծագործական գործունեությունը, բայց այդ մասին խոսել ու պատմել չի սիրում: Մինչդեռ նրա կինը՝ Լիզբեթ Խուբեսերյանը, չափազանց արժեվորում է նրա վաստակը, գնահատում այն տարիների ներդրումը, որ ամուսինը ունեցել է Կանադայում ու ընդհանրապես աշխարհում արվեստը ներկայացնելու գործում:

 

ԱՐՎԵՍՏԻ ՀԱՅ ԿՈՂՄԸ28952011_1453622884759891_5424826290811174912_n

Արվեստը ազգություններ չի ճանաչում. Սա լավ է գիտակցում տիկին Լիզբեթը, ով տարիների ընթացքում նկարչի կողքին անցել է այն նվաճումներով հարուստ ճանապարհը, որը հարթվել է արվեստի շնորհիվ: Սակայն Հակոբ Խուբեսերյանի դեպքում այն որքան միջազգային, նույնքան էլ հայկական էր. Այս մասին վկայում են բազմաթիվ օրինակները, ոոնցից ամենատպավորիչը հիշում է կինը:

 

Այսօր թանգարանին մեջ, այն էլ Հայոց Ցեղասպանւթյան մասին խոսողը արվեստի ձևով միայն Հակոբին գործն է

 

«Ամերիկա, երբ հրեաները Հոլոքոստի մեծ թանգարան մը բացեցին, թանգարանին տնօրենը ուզած է, որ ուրիշ ազգեր, որ Ցեղասպանություն ունեցած են, իրենց արվեստագետի գործերը ընտրեն, գնեն և պահեն  թանգարանի մեջ: Հակոբ սև-ճերմակ գծագրություն ըրած էր, անունը դրած էր «Ապրիլ 24. 1915», այդ գործը սիրեցին ու գնեցին, և այսօր թանգարանին մեջ, այն էլ Հայոց Ցեղասպանւթյան մասին խոսողը արվեստի ձևով միայն Հակոբին գործն է, իր ստեղծած գծագրություն, և ադ անշուշտ մեծ պատիվ է հայության»:

 

Գիտեն անշուշտ հայերուն պատմությունը, բայց ինչ-որ տեսան հայ արվեստագետին, ադ մեզի համար՝ հայ ժողովուրդին համար, արվեստը մեծ դեր կկատարե

 

Լիզբեթ Խուբեսերյանը դրվագներ է պատմում բացման արարողությունից, նրա ստեղծագործության տպավորությունն ազդեցիկ էր, 29062588_1453622871426559_7910886170714701824_nհպարտությամբ հիշում է կինը. «Այդ շրջանի թերթերուն մեջ գրեցին Հակոբի գործին մասին: Ես ազդվեցա, համեստ ձևով մեզի ընդունեցին, հարգանքով, գիտեն անշուշտ հայերուն պատմությունը, բայց ինչ-որ տեսան հայ արվեստագետին, ադ մեզի համար՝ հայ ժողովուրդին համար, արվեստը մեծ դեր կկատարե և կարևորություն ունի աշխարհում»,-վստահ է Լիզբեթ Խուբեսերյանը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԳՆՈՒՄԸ

Այլ հիշարժան պատմություններ է հիշում արվեստագետի կյանքից, օրինակ՝ թե ինչպես ՅՈՒՆԻՍԵՖ-ը հավանեց ու ձեռք բերեց նրա գործերից մեկը, նույնքան կարևոր նշանակություն ուներ այն, որ այդ աշխատանքը ՅՈՒՆԻՍԵՖ-ին էր ներկայացրել Կանադայի վարչապետ Պիեռ Թրյուդոն՝ ներկայիս վարչապետի հայրը: Տպավորված էր ևս մեկ դեպքով, պատմում է.

 

28951478_1453621051426741_1933184498124455936_o«Յուսուֆ Քարշի կինը ամերիկացի է, գացած-շնորհավորած է Հակոբին, և իրեն նվիրած է երեք կոլաժ: Այսինքն՝ Հակոբ արվեստագետ մըն է, որ գնահատված է իր զանազան արժեքներով, և որ կարևոր է՝ հայ է»:

 

Տիկինը կարևորում է արվեստագետի գնահատված լինելու հանգամանքը, զարմանում ու զայրանում, երբ որևէ ստեղծագործողի սկսում են գնահատել միայն այն ժամանակ, երբ նա այլևս կենդանի չի լինում:

 

Դժբախտաբար արվեստին կանդրադառնան, երբ արվեստագետը գոյություն չունի, ադի ինծի համար մեծ ցավ է

 

«Ժամանակը կանցնի, արվեստը կմնա, Եվրոպա կերթանք, թանգարաններ կայցելենք, 400 տարվա գործեր կնայինք, անոնք կխոսին: Ուրիշ արվեստներ զորավոր չեն, բայց արտարվեստը՝ արտվիժիոն արվեստը կխոսա: Ընտանիքի սիրելի անդամներեն մեկը, որ նամակ մը գրած է, ադ կպահես, որովհետև այդ գրությունը կկարդաս, ձայն մը եթե չունի, բայց այդ գրությունը այդ ձեռքը գրած է, անանկ, որ դժբախտաբար արվեստին կանդրադառնան, երբ արվեստագետը գոյություն չունի, ադի ինծի համար մեծ ցավ է, ինչո՞ւ արվեստագետը իրեն ապրած ժամանակ այդ պատիվը չզգա»,-ասում է ավերստագետի կինը:

 

ԳՆԱՀԱՏՎԵԼՈՒՑ ԱՎԵԼԻ28951386_1453620824760097_6733049212931407872_n

Իր ամուսինը զգացել է այդ պատիվը, սակայն, վստահեցնում է, նրա համար շատ ավելի բարձր ու կարևոր է սեփական աշխատանքի, ստեղծագործական պրոցեսը, որը ոչ մի զգացումով չի փոխարինվում:

 

Ինքն իր արվեստագետի կյանքը կշարունակե, նույն ձևով կարթննա առտու, նույն ձևով կմոտենա իր արվեստին և իրեն այդ երևակայության աշխարհը… 

 

28951835_1453621041426742_7611249564015656960_n«Արվեստագետը, երբ ինքը կստեղծե, արդեն այդ հաճույքը կզգա, այդ կյանքը կզգա, ուրիշներուն չի սպասեր, որ արժեքը գնահատեն, որովհետև արվեստագետը ինքը չսպասեր, որ պահանջքը գա, անանկ որ ինքն իր արվեստը, ինքն իր արվեստագետի կյանքը կշարունակե, նույն ձևով կարթննա առտու, նույն ձևով կմոտենա իր արվեստին և իրեն այդ երևակայության աշխարհը… Որովհետև այդ բոլորովին տարբեր ձևով կմտածեն արվեստագետները, ինքը գոհ է»,-համոզված է մոնրեալահայ կինը:

 

Հակոբ Խուբեսերյանը չի դադարում ապրել այդ ստեղծագործական հաճույքը, ամեն օր նոր գծեր ու պատկերներ են ավելանում նրա արվեստի աշխարհում, իսկ ցուցահանդեսին ներկայացրել էր այն ամենը, ինչին թերևս կանադացի կամ տորոնտոցի արվեստասերը հաղորդակցվելու շատ առիթներ չի ունեցել: