Home / Canada  / Կալգարիում ձմեռն իր տեղը չի զիջում գարնանը. Սպասվում են ձյան առատ տեղումներ

Կալգարիում ձմեռն իր տեղը չի զիջում գարնանը. Սպասվում են ձյան առատ տեղումներ

 

Ալբերտա (Նորանոր) _ Հյուսիսային Ալբերտայի բնակիչները պատրաստվում են ձմռան հերթական անակնկալին հինգշաբթի տեղի ունեցած փոթորկի ավերածություններից հետո, տեղեկացնում է CTV News կայքը: Ըստ աղբյուրի՝ ձյան շերտի հաստությունը որոշ շրջաններում հասնում է 20 սմ-ի:

 

CTV News Կալգարիի մասնագետ Քեվին Սթենֆիլդը տեղեկացրել է, որ ձյան տեղումները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում, և Կալգարիում ձյան շերտի հաստությունը կհասնի 12-15 սմ-ի: