Home / Canada  / Կանադացի հայտնի գեղասահորդուհի Մեգան Դյուամելը կոչ է արել վերջ տալ շան մսի վաճառքին

Կանադացի հայտնի գեղասահորդուհի Մեգան Դյուամելը կոչ է արել վերջ տալ շան մսի վաճառքին

 

 

Մոնրեալ Նորանոր _ Դանդաղ քայլերով վանդակից վանդակ անցնելով՝ կանադացի գեղասահորդուհի Մեգան Դյուամելը, ողջունում է   Հարավային Կորեայից ժամանած ու Մոնրեալում ապաստանած շներին: «Վախենո՞ւմ ես, լավ է»,-հարցնում է մարզուհին՝ ձեռքը պարզելով Արջուկ անունով մեծ, ոսկեգույն շանը:

 

jr_2018-02-15-026177_teamcanada-e1518719327874Նմանատիպ տեսարանով է սկսում իր պատմությունը կանադական CTV News լրատվամիջոցը՝ անդրադառնալով օլիմպիական աստղի՝ Դյուամելի կենդանիների նկատմամբ հոգածության քայլին: Նա կոչ է արել վերջ տալ շան մսի վաճառքին:

 

Դյուամելը նման քայլի է գնացել այն բանից հետո, երբ Humane Society International կազմակերպության Կանադայի մասնաճյուղը մանրամասն նկարագրել է իր վերջին գործողությունը, որի արդյունքում ավելի քան 80 շներ Մոնրեալից ուղարկվել են համապատասխան վայր:

 

Օլիմպիական աստղը, ով Հարավային Կորեայում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերում բրոնզե և թիմային մրցաշարում ոսկե մեդալի արժանանալուց հետո ավարտեց իր կարիերան, ավելացրել է իր ձայնն այն մարդկանց ձայներին, ովքեր կոչ են արել վերջ տալ շան մսի վաճառքին:

 

Միակ բանը, որ ցանկանում են այս կենդանիները, սերն է. Եզրակացրել է 32-ամյա Դյուամելը՝ հավելելով, որ կա ևս մեկ լուծում, նրա կարծիքով շատ ընտանիքներ շներին բարեկամ են համարում, և նման ընտանիքներում այս կենդանիները լավ կհարմարվեն:

 

Մարզուհին, ով վերջին 15 տարիների ընթացքում շատ է ճամփորդել Ասիայի երկրներով, լսել է, որ շների միսը հեշտ հասանելի է Հարավային Կորեայում և Ճապոնիայում: