Home / Armenia  / Կանադացի կոմպոզիտոր Դեյվիդ Բրեյդը Հայաստանում իրեն զգացել է հնարավորինս մոտ դրախտին

Կանադացի կոմպոզիտոր Դեյվիդ Բրեյդը Հայաստանում իրեն զգացել է հնարավորինս մոտ դրախտին

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Կանադացի հայտնի կոմպոզիտոր-դաշնակահար Դեյվիդ Բրեյդը աշխարհի բազմաթիվ երկրներում լինելուց հետո այցելել է Հայաստան. Ոչ միայն երաժշտություն ու մարդիկ, ոչ միայն վարպետության դասեր ու համերգներ, այլև սարեր, եկեղեցիներ…  Ահա իսկական Հայաստանը երիտասարդ տաղանդավոր երաժիշտի պատկերացմամբ, որտեղ զգացողությունները միախառնվել են գիտակցության հետ՝ ստեղծելով տպավորություն, թե դրախտը քրիստոնեությունն առաջինն ընդունած այս երկրում է.

 

Այնպիսի զգացողություն ունեմ, որ հնարավորինս մոտ եմ երկնքին, հնարավորինս մոտ եմ դրախտին

 

20180319_211540«Երբ սարեր էինք բարձրացել, և այդ եկեղեցիները տեսա, նույնիսկ իմ օրագրում գրեցի, որ այնպիսի զգացողություն ունեմ, որ հնարավորինս մոտ եմ երկնքին, հնարավորինս մոտ եմ դրախտին»,- Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է Դեյվիդ Բրեյդը:

 

«Ջազի հանճարը», ինչպես հաճախ անվանում են նրան, Հայաստանում էր ՀԲԸՄ և Հայաստանում Կանադայի հյուպատոսության հրավերով: Նա, չնայած երիտասարդ տարիքին, երկու անգամ արժանացել է Կանադայի բարձրագույն Juno մրցանակին, մի շարք ալբոմների հեղինակ է, հանդես է գալիս ոչ միայն հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ, այլև անձամբ ստեղծագործում ու հանդիսատեսի դատին է հանձնում իր դասական գործերը: Հենց դրանց շնորհիվ է նա դասվել լավագույնների շարքում՝ իր վրա կրելով Վերածննդի արվեստագետի կոչումը երաժշտության բնագավառում:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՐՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂԸ

«Ես երաժշտություն չեմ ստեղծել ինչ-որ բանի հասնելու համար, մրցանակ ստանալու համար, այլ ստեղծել եմ՝ վստահություն դնելով դրա մեջ, փորձելով որակյալ բան ստեղծել, և հավանաբար քանի որ որակյալ բան եմ ստեղծել, իսկապես ունեցել է հաջողություն, որոշ մարդիկ գնահատել են»,-ասում է կոմպոզիտորը:

 

Ինչպե՞ս է հաջողվել այդ ամենը, Դեյվիդը, լինելով երիտասարդ հայրիկ, օրվա ընթացքում չի կարողանում շատ աշխատել, խոստովանում է, սակայն երբևէ լավ հայրիկի պարտականությունները կատարելու պատճառով չի տուժել արվեստը: Պատմում է.

 

Կարևոր է պահպանել այդ ռիթմը, ինչի արդյունքում կկարողանաս ինչ որ բան ստեղծել և կարևորը, որ ազնիվ ես քեզ հետ

 

«Ես ամեն օր տքնաջան աշխատում եմ, շատ քիչ հնարավորություն եմ ունենում ցերեկվա ընթացքում աշխատելու, շատ վաղ եմ արթնանում և շատ տքնաջան աշխատում եմ, կարևոր է պահպանել այդ ռիթմը, ինչի արդյունքում կկարողանաս ինչ որ բան ստեղծել և կարևորը, որ ազնիվ ես քեզ հետ»:

 

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻՑ29257534_1732465570124935_4970686484734688138_n

Ահա առաջին կորևոր խորհուրդը, որ կանադացի երաժիշտը տվել է հայ պատանիներին ու երիտասարդներին. Լինել ազնիվ աշխատանքում: 6 օրերի ընթացքում նա վարպետության երկու դաս է անցկացրել 12-18 և կոնսերվատորիայի 18 տարեկանից բարձր տարիքի երիտասարդների հետ: Տպավորված է նրանց ունակություններով, ինքն էլ իր կողմից կարևոր խորհուրդներ է փոխանցել: Նշում է.

 

Եթե կարողանան հասկանալ՝ ինչպես է գործում երաժշտությունը, կկարողանան իրենք ստեղծագործել ավելի հիմնարար կերպով

 

29249150_1732465733458252_1603328438059309145_n«Կարողանան կենտրոնանալ վարպետորեն յուրացնելու կոմպետենտ երաժիշտ լինելու հիմքերը: Ի՞նչ է սա նշանակում. Նախ և առաջ հնարավորինս շատ երաժշտություն լսել, հետո վարպետորեն կիրառել գործիքային տեխնիկան, մեղեդին, ռիթմը, հարմոնիան, տեսությունը: Եւ ինչու տվեցի այս խորհուրդը. Կարծում եմ, որ եթե կարողանան հասկանալ՝ ինչպես է գործում երաժշտությունը, հասկանալ երաժշտության պատմությունը, կկարողանան իրենք ստեղծագործել ավելի հիմնարար կերպով»:

 

28827925_1732465730124919_3612895444436108607_o

Երաժշտությունը լեզու է, որը բառեր չի պահանջում, առանց խոսքերի կարողանում է ամուր կապ ստեղծել երաժիշտի ու հանդիսատեսի միջև. Ահա այն ևս մեկ կարևոր ուղերձը, որ հասցրել է հայ երիտասարդներին: Նրա համերգների ընթացքում էլ ներկաները զգում էին այդ կապը, որը իր ստեղծագործությունների լեզվով կարողացավ պահպանել Դեյվիդ Բրեյդը:

 

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐՐԱՆԸ

Դա նաև այս երկրի ու հողի շնորհիվ է, վստահ է երաժիշտը, որը երաժշտական է, ջերմ ու տպավորություններով լի: «Շատ ու շատ երկրներում եմ եղել ամբողջ աշխարհով, ու հաճախ չի լինում, որ մի տեղ եմ գալիս ու առաջին վայրկյանից շատ դրական զգացողություն եմ ունենում: Եվ շատ զգացված էի՝ իմանալով, որ Հայաստանը առաջին երկիրն է, որ քրիստոնություն է ընդունել, իմանալով, որ Եվրոպական շատ երկրներ հիմնված են քրիստոնեական կրոնի վրա, բավականին ազդեցիկ  է իմանալ, որ գտնվում ես մի երկրում, որը այդ արևմտյան մշակույթի օրրանը կարելի է համարել»,-ասում է կանադացի երաժիշտը:

 

Հուսով եմ, որ մինչև մեկնելս կկարողանամ բաղադրատոմսերի գիրք գտնել, որ հայկական ուտեստներ պատրաստեմ, երբ տանը գտնվեմ

 

Իսկ քաղաքում զբոսանքի ժամանակ տպավորվել է ջերմությամբ, որ մարդիկ փոխանցում են միմյանց, թվում է, թե բոլորը ճանաչում են իրար, զարմանում է նա: Չի մոռանում նշել ևս կարևոր մի հանգամանք. Հայկական կերակուրները, որոնց համը բերանում է մնացել: «Հուսով եմ, որ մինչև մեկնելս կկարողանամ բաղադրատոմսերի գիրք գտնել, որ հայկական ուտեստներ պատրաստեմ, երբ տանը գտնվեմ»,-ասում է կանադացի հյուրը:

 

Սա նրա առաջին, բայց կարծում է՝ ոչ վերջին այնցն է Հայաստան, այստեղ համագործակցության մի շարք առաջարկներ են եղել թե՛ կազմակերպությունների, թե՛ առանձին երաժիշտների կողմից, որոնց հետ չի բացառում, որ համագործակցությունը զարգանա: