Home / Canadahye  / Քվեբեկից առնվազն 50 հոգանոց պատվիրակություն է այցելելու Հայաստան մասնակցելու հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

Քվեբեկից առնվազն 50 հոգանոց պատվիրակություն է այցելելու Հայաստան մասնակցելու հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

 

 

Քվեբեկ (Նորանոր) _ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը մարտի 20-ին հրավիրվել է Կանադայի Քվեբեկ նահանգի Ազգային ժողով, այս մասին տեղեկացնում է դեսպանը: Նա հանդիպումներ է ունեցել Քվեբեկի Արտաքին գործերի եւ Ֆրանկոֆոնիայի նախարար տիկին Քրիստին Սենպիերի հետ, Ազգային ժողովի փոխնախագահ Ֆրանսուա Ուիմեի հետ: Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված «Ապրել միասին 2018թ.` մարտահրավերները և լուծումները» խորագրով գիտաժողովին հանդես է եկել ելույթով: Լևոն Մարտիրոսյանը հպարտությամբ շեշտում է, որ այդ օրը Քվեբեկի Խորհրդարանի շենքի վերևում ծածանվում էր Հայաստանի պետական դրոշը:

 

Իսկ երեկ ավարտվել են նրա հանդիպումները Քվեբեկի պետական գերատեսչությունների ղեկավարների հետ: Լևոն Մարտիրոսյանը տեղեկացնում է. «Քվեբեկից առնվազն 50 հոգանոց պատվիրակություն է այցելելու Հայաստան Քվեբեկի Վարչապետ Ֆիլիպ Կույարի գլխավորությամբ հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին»:

 

Նշենք, որ Հայաստանում արդեն իսկ մեկնարկել են ֆրանկոֆոնիայի օրերը, բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում, այդ թվում Հայաստան են ժամանում նաև կանադացի երաժիշտներ: Օրինակ, անցած օրը համերգ ու վարպետության դաս է անցկացրել Մոնրեալից ժամանած կանադացի ռեփեր MC JUNI-ն: Իսկ գլխավոր իրադարձությունը՝ գագաթնաժողովը, ինչպես հայտնի է, կկայանա հոկտեմբերին՝ Երևանում:

 

[facebook_post url=”https://www.facebook.com/Levon.Martirosyan/posts/10157341988827576″ width=””]