Home / Canada  / Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարարությունը ընտանիքի մեծահասակներին Կանադա հրավիրելու հերթական ծրագիրն է մեկնարկել

Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարարությունը ընտանիքի մեծահասակներին Կանադա հրավիրելու հերթական ծրագիրն է մեկնարկել

 

Օտտավա (Նորանոր) _ Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարարությունը (IRCC) կանադաբնակների ծնողներին ու տատիկ-պապիկներին Կանադա հրավիրելու նոր հնարավորություն է տալիս: Ծրագրով հետաքրքրված անձինք ունեն 60 օր ժամանակ հայտ ներկայացնելու համար: Այս մասին տեղեկացնում է CIC News կայքը:

 

Պոտենցիալ հովանավորներն ընտրված են պատահականության սկզբունքով, և այդ 60 օրում ամբողջական դիմում, այդ թվում անհրաժեշտ բոլոր փաստաղթղերը պետք է ներկայացնեն: Նշենք, որ անցյալ տարի նույն ծրագիրը տալիս էր 90 օր ժամանակ փաստաթղթերի ներկայացման համար: Դեռևս տարեսկզբին՝ հունվարի 2-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում նախարարությունն ընդունել էր պոտենցիալ հովանավորների ձևաթղթերը:

 

Նախարարությունը տեղեկացնում է, որ եթե ընտրված պոտենցիալ հովանավորներից ամբողջական 10 000 դիմումներ չեն ստացվի, 2018թ-ից հետո հրավերների լրացուցիչ  փուլ կհայտարարվի:

 

Կանադայի ներգաղթի տեղեկատվական կայքը մանրամասնում է նաև դիմումների ներկայացման ընթացակարգն ու հնարավորություն է տալիս հետաքրքրված անձանց  տեղում պարզել, թե արդյո՞ք կարող են դիմել Ծնողների ու տատիկ-պապիկների հրավերքի ծրագրին:

 

Ընտանիքի վերամիավորումը ներգաղթի գլխավոր առավելությունն է, այս սկզբունքով առաջնորդվելով՝ IRCC-ն անցած տարի ավելացրեց քաղաքացիների ընդունման շեմը՝ 5000-ից հասցնելով 10 000 պոտենցիալ հովանավորների:

 

Եթե հրավիրված քաղաքացիները չեն կարողանում փաստաթղթերի ամբողջական փաթեթներ ներկայացնել, ապա չհրավիրված քաղաքացիներին հնարավորություն է տրվում դիմել ծրագրին, այնպես որ ծրագրի ղեկավարները կոչ են անում չհուսահատվել այն անձանց, ովքեր հրավերքի իրավունք չեն ստացել: