Home / Canada  / 2017թ-ի չորրորդ եռամսյակում Կանադայում միջազգային միգրացիայի կտրուկ աճ է գրանցվել. Վիճակագիրներն այն որակել են անսպասելի բարձր

2017թ-ի չորրորդ եռամսյակում Կանադայում միջազգային միգրացիայի կտրուկ աճ է գրանցվել. Վիճակագիրներն այն որակել են անսպասելի բարձր

 

Օտտավա (Նորանոր) _ Համաձայն Կանադայի վիճակագրական գործակալության տվյալների՝ Կանադայում միջազգային միգրացիայի ծավալների աճ է գրանցվել, որի արդյունքում 2017թ-ի չորրորդ եռամսյակում արձանագրվել է մի ցուցանիշ, որը 1991թ-ից ի վեր երկրորդն է ներգաղթի աճի տեմպերով, տեղեկանում ենք CIC News կայքից:

 

Ըստ այդմ՝ 2017թ-ի վերջին երեք ամիսների ընթացքում Կանադայում միջազգային միգրացիայի աճը կազմել է 70 տոկոս: Դաշնային գործակալությունը նշում է, որ միջազգային միգրացիան, ներառյալ ներգաղթի, արտագաղթի և ոչ մշտական բնակչության տեղաշարժը, շարունակել է մնալ բնակչության աճի հիմնական շարժիչը 2017 թ. հոկտեմբերի 1-ից 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում:

 

Այս ընթացքում Կանադայի բնակչությունը աճել է 78.805 բնակչով կամ 0.2 տոկոսով: Այդ ցուցանիշից մոտ 70 տոկոսը (55,048) վերագրվում է այն երևույթին, որին Կանադայի վիճակագրական գործակալությունը «միջազգային միգրացիոն աճ» անվանումն է տալիս: Վերջինս այս աճը որակել է որպես «անսպասելի բարձր»:

 

Q42017

 

«Նման բարձր աճ հազվադեպ է հանդիպում չորրորդ եռամսյակում այն բանից ի վեր, ինչ սկսել է գործել (1971թ-ի հուլիսից է գործում) ժողովրդագրական հաշվառման համակարգը»,-նշել են Կանադայի վիճակագրական գործակալությունում:

 

Անցած տարեվերջին Կանադան ունեցել է նաև 2087 ոչ մշտական բնակչություն, իսկ  արտագաղթը երկրից կազմել է 12,578 բնակիչ: