Home / Armenia  / Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ամենամռայլ ու ամենալուսավոր օրերը

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ամենամռայլ ու ամենալուսավոր օրերը

 

Երևան (Նորանոր) _ 2008թ-ի ապրիլի 9-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ստանձնեց իր լիազորությունները, ընդդիմադիրների փաստարկներով՝ իշխանության եկավ ընտրակեղծիքների արդյունքում, իսկ հետևանքը եղավ 2008թ-ի մարտի 1-ը: Շուտով կլրանա Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարին:

 

Երրորդ նախագահի պաշտոնավարման տասնամյակն ինչպիսի՞ լավ ու վատ դեպքերով է հիշատակվում, ինչպիսի՞ էջերով այն կմնա պատմության մեջ, լուսավո՞ր, թե մռայլ, կամ ինչպես հենց նախագահ Սարգսյանն էր ասել, գաղջ օրերով է այն աչքի ընկել: Մուտքը Բաղրամյան 26 մարտի 1-ով հիշատակած Սարգսյանի ղեկավարման տարիներին եղան նույնի կրկնություններ՝ 2016թ-ի հուլիսյան իրադարձությունները՝ Սասնա ծռերի մասնակցությամբ, մեծ ու փոքր բազմաթիվ այլ հանրահավաքներ, ցույցեր, որոնց ընթացքում հասարակության վրա ճնշումների, ապօրինի ձերբակալությունների բազմաթիվ դեպքեր են եղել:

 

Տասնամյակը թերևս զերծ չի եղել հիշատակման արժանի դրական զարգացումներից, որպես այդպիսիք՝ հնարավոր է մտաբերել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, Հռոմի պապի այցը Հայաստան, անկախության 25-ամյակի առիթով տեղի ունեցած զորահանդեսը և այլն:

 

Թե ինչպիսի՞ն է այս զարգացումներում Սերժ Սարգսյանի դերակատարումը, տարակարծությունների տեղիք կարող է տալ, այլ հարց է, թե հասարակությունն ինչպե՞ս է հիշելու նախագահ Սարգսյանի 10-ամյակը: Սա պարզելու նպատակով Noranor.ca-ն հարցախույզ է անցկացրել քաղաքացիների ու հասարակական-քաղաքական գործիչների շրջանում:

 


Սերգեյ Պետրոսյան – ֆոտոլրագրող, 26 տարի ապրել է Թբիլիսիում,  ինչպես ինքն է ասում՝ հողի կանչով վերադարձել է հայրենիք 

53480Լուսավոր էջ չի եղել, բացարձակ ոչ մի լուսավոր բան, գնացել է միայն թալան: Թերևս որ մտավ ԵՄ, այդ մի բանը կարող եմ նշել, էն էլ ոչ թե իր կամքով ուզեց, այլ ստիպեցին, իսկ ոչ մի լավ բան չի արել մեր երկրի համար:

 

Ամեն օրն էլ վատ է, ամեն օրն էլ մռայլ ու գաղջ է: Առաջ զարմանում էինք, ասում էինք՝ ո՞նց կարող է մարդը հացի կարիք ունենա, հիմա ամենուր դա է: Մալաթիայում մի ունիվերմագ կա, ձրի լավաշ են տալիս, պետք է տեսնել, թե ամեն օր ինչ հերթեր են: Մարդիկ պահանջ ունեն, չէ՞, չեն կարողանում առնել:

 

Առաքել Գևորգյան-սանտեխնիկ

Չեմ կարող ասել՝ ինչ լավ ու վատ օրեր են եղել, բայց սրանից հետո, եթե ինքը կարողանա դեպի լավը տանել, բան չունեմ ասելու, եթե կարողանա, օրինակ՝ թոշակառուների հարցը լուծի…Թոշակառուն ո՞նց է ապրում. Ամեն ինչը թանկացավ, թոշակը չբարձրացավ:

 

Ռաիսա Գասպարյան – պարուհի

Իմ հիշելով լուսավոր էջ մենք չենք ունեցել մինչև հիմա, ես չեմ զգացել, չի եղել, չի էլ լինի, արտասահմանի հետ կապերի հարցում լավ բաները չեն վերցնում, ինչքան վատը կա, դա են բերում, լավ բան չեմ տեսել:

 

AF3B84C1-A817-4BF6-AF2C-3F66BA5642AC_cx1_cy0_cw98_w1023_r1_s

Ամենամռայլ էջերը նրանք են, որ միտինգների ժամանակ մարդկանց կոտորում են, սպանում են, տանում, բանտերը լցնում են, թուրքերին են քննադատում, բայց իրենք էլ են թուրքի նման վարվում:

 

Գոհար Մկրտչյան -տնային տնետսուհի 

Լուսավոր օր չեմ հիշում, երևի թե Եվրամիության հետ համաձայնագիրն էր, որը չեմ էլ կարծում, թե ժողովրդին լավ բան կտա:

 

Իսկ մռայլ էջե՞րը՝ իր մուտքը հենց սպանություններով եղավ, մարտի մեկի դեպքերով, վերջացավ Սասնա ծռերով, հիմա տեսենենք՝ ավելի վատ բան չկատարվի:

 

Ռուբիկ Մուշեղյան – էլեկտրատեխնիկ

Լավն էլ է արել, վատն էլ, բայց վատ ո՞նց կանի, ո՞ր երկրի ղեկավարը վատ բան կանի իր ժողովրդին, հետո էլ ես փոքր մարդ եմ, որ քննադատեմ, երևի վատն այն է, որ  թանկություն է անընդհատ, որ ոչ մի բանի վրա մարդ չի կարում հույս դնել:

 

Աննա Իսահակյան – մանկավարժ

Ես ոչ լուսավորն եմ տեսնում, ոչ մթությունը, Սերժի վախտով էլ եմ նույն կյանքով ապրել, մյուսների վախտով էլ:

 

20180326_125557Ալֆրեդ Կզարցյան – ԱԱԾ պահեստի փոխգնդսապետ

Ես սրտի մեծ ցավով նշում եմ, որ այսքան տարիների ընթացքում ժողովրդի համար կարելի էր շատ բան անել, որը հիմա փորձում են անել, իսկ այս 10 տարվա ընթացքում ի՞նչ էին անում, Հանրապետական կուսակցությունը, իշխանությունը, Սերժ Սարգսյանը:

 

Մարտի 1-ի, ՊՊԾ գնդի գրավման դեպքերը, դրանք օրեր են, որ սև տառերով կգրվեն պատմության մեջ: Ես հույս ունեի, որ Սերժ Սարգսյանը միգուցե կփորձեր հասկանալ, որ երկրին էս վիճակում թողնել, ժողովրդին էս վիճակի մեջ գցել չի կարելի, գոնե իր շրջապատի թալանչիներին ասի՝ արա՛, վե՛րջ տվեք, հերիք է, ժողովուրդը մեղք է:

 

Ավետիք Կարապետյան – տնտեսագետ

Լուսավո՞ր, տպավորվել եմ սեպտեմբերի 21-ի զորահանդեսով, թերևս դա էր:

Մարտի 1-ի դեպքը ամենամռայլն էր, պիտի թույլ չտար այդպիսի բան:

 

3d709e65-39c3-4c31-ae59-aff58d76380a_tv_w640_r1

Անահիտ Թարխանյան – Ճարտարապետ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կինը, ճարտարապետ Լևոն Թարխանյանի դուստրը

Ամենալուսավո՞ր … Չեմ կարող նման բան հիշել, իսկ ամենամռայլը ամուսնուս ձերբակալությունն էր, Անդրիաս Ղուկասյանի: Լուսավոր բան չեմ կարող հիշել, իմ երեխաները թողել-գնացել են երկրից, ամուսնուս էլ ձերբակալել են, իմ սիրելի հոր կառույցներն էլ այլանդակել են:

 

 

18676448_1353818251375301_1201068563_o.thumbԿարինե Աճեմյան – ԱԺ ՀՀԿ խմբակցության 9 տարվա պատգամավոր

Հռոմի պապի այցը, կարծում եմ, որ շատ կարևոր էր մեր երկրի համար, շատ ու շատ երկրներում Հայաստանի մասին գուցե այդ այցով իմացան, առհասարակ լուսավոր կետեր միշտ լինում են, և այս տարիների ընթացքում էլ են եղել:

 

images

 

Ամենատխուրը ապրիլյան պատերազմն էր, երբ կորցրինք մեր զինվորներին: Ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը՝ որպես գերագույն հրամանատար, շատ մեծ գործ է արել, որպեսզի մենք խնդիրների առիթ քիչ ունենանք: Գիտեք, որ աշխարհում կերպար կա նախագահների, առաջնորդների, որոնք բացարձակ հավասարակշռված չեն և աշխարհը խառնում են իրար, նրանք շատ վտանգավոր են ոչ միայն աշխարհի համար, այլև Հայաստանի:

 

 

maxresdefaultԶոյա Թադևոսյան – Տնտեսագետ, ՀԱԿ անդամ

Ինձ համար լուսավորն ու մռայլն ավարտվում են այնտեղ, որտեղ հաղթում է կեղծիքը: Եթե ընտրությունները կեղծելու ճանապարհով մեկը գալիս է իշխանության, անկախ նրանից, թե ով է այդ մեկը, նրա ոչ լուսավոր, ոչ մռայլ գործունեությունն ինձ այլևս չի մտահոգում, ես դադարում եմ հետևել տվյալ քաղաքական իրավիճակին, ես հետևում եմ կեղծված ընտրությունների հետևանքով ստեղծված  իրավիճակին, այն է՝տնտեսության վատթարացումը, սոցիալական կյանքի վատթարացումը, բնակչության արտագաղթը, երկրի ընդհանուր տնտեսական-քաղաքական վիճակի գահավիժումը, ուրիշ ոչինչ տեղի չի ունենում: