Home / Canada  / Քվեբեկը հայտարարել է Էքսպրես մուտքի համակարգով նոր՝ տնտեսական ծրագրերի բացման մասին

Քվեբեկը հայտարարել է Էքսպրես մուտքի համակարգով նոր՝ տնտեսական ծրագրերի բացման մասին

 

Մոնրեալ (Նորանոր) _ Քվեբեկի կառավարությունն օրեր առաջ բացել է նոր՝ Expression of Interest, Էքսպրես մուտքի համակարգով մոդելավորվող ծրագրերը, տեղեկացնում է CIC News կայքը:

 

Expression of Interest համակարգը, որը թիրախավորում է համապատասխան հմտություններ եւ փորձ ունեցող թեկնածուներին, կընդունի Քվեբեկի որակավորված աշխատողի ծրագրի (QSWP) դիմումները:

 

Այն կփոխարինի QSWP- ին, վերջինս կշարունակի ընդունել Քվեբեկի ժամանակավոր բնակիչների հայցադիմումները մինչև նոր համակարգի ներդրումը:

 

Ակնկալվում է, որ Քվեբեկի Expression of Interest համակարգում հայտնվելուց հետո թեկնածուն ևս մեկ լրացուցիչ միավոր կստանա վարկանիշային այն համակարգում, որը որոշում է իրենց կարգավիճակը Express Entry- ի համապարփակ դասակարգման համակարգում(CRS):

 

Դաշնային Էքսպրես մուտքագրման համակարգում թեկնածուի վարկանիշը որոշվում է մասնագիտական որակների, կրթության, լեզվի հմտությունների, տարիքի, ինչպես նաեւ լրացուցիչ գործոնների համար նախատեսված միավորներով:

 

Դիմելու հրավեր ստացած անձինք կունենան 90 օր ժամանակ Քվեբեկի ընտրության վկայագրին (CSQ կամ Certificat de sélection du Québec) ամբողջական դիմում ներկայացնելու համար: Քվեբեկից CSQ ստացող դիմորդները կարող են դիմել Կանադայի կառավարությանը մշտական ​​բնակության համար:

 

Քվեբեկի կառավարությունը տնտեսության ոլորտի ևս մեկ կարևոր փոփոխության մասին է տեղեկացրել: Այն մի շարք թարմացումներ է առաջարկում ձեռնարկատերերի ներգաղթի կատեգորիայի համար:

 

Փոփոխությունները կվերանայեն երկու բաղադրիչներով, ըստ այդմ ձեռնարկատերերը կընտրվեն մի դեպքում՝ բիզնես-ձեռնարկատիրական ընկերությունների, համալսարանների և այլնի կողմից հովանավորվող սկսնակների, մյուս դեպքում` սեփականատերերի կողմից ֆինանսավորվող եւ շահագործվող բիզնեսի համար:

 

Համաձայն առաջին բաղադրիչի՝ Քվեբեկի ներգաղթի նախարարությունը կընտրի այն ձեռնարկատերերին, ովքեր ձեռնամուխ կլինեն Քվեբեկում միայնակ կամ գործըներոջ հետ մի ձեռնարկության գործարկման, որը ստանում է ծառայությունների մատուցման առաջարկ բիզնես-ձեռնարկատիրական ընկերությունների, համալսարանների և այլնի կողմից:

 

Երկրորդ բաղադրիչը վերաբերում է Քվեբեկում գործող ձեռնարկությանը, որը օտարերկրյա ձեռնարկատերը ստեղծում կամ ձեռք է բերում: Այս բաղադրիչի ներքո MIDI- ն կընտրի օտարերկրյա ձեռնարկատեր որոշակի չափանիշների հիման վրա, որոնցից է, օրինակ, գործարարի կողմից ձեռնարկության սեփական կապիտալի առնվազն 51% -ի ձեռքբերումը: Կան մի շարք այլ պայմաններ ևս, որոնք դրվում են երկրորդ բաղադրիչի մասնակիցների առջև: