Home / Canada  / Կանադայի 2018-2020թթ. միգրացիոն ծրագիրը, որով մինչև 2020թ-ը նախատեսվում է մոտ 340 հզր մարդ ընդունել, ճիշտ ուղու վրա է

Կանադայի 2018-2020թթ. միգրացիոն ծրագիրը, որով մինչև 2020թ-ը նախատեսվում է մոտ 340 հզր մարդ ընդունել, ճիշտ ուղու վրա է

 

 

Օտտավա (Նորանոր) _ Կանադայի ներգաղթի 2018-20 թթ-ի ծրագիրը ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է, սակայն մեծ աշխատանքի անհրաժեշտություն է զգացվում. CIC News կայքում հրապարակած հոդվածում այս տեսակետն է հայտնել Ներգաղթի հարցերով Կանադայի կոնֆերանսի խորհրդի ավագ գիտաշխատող Կարեմ Էլ-Ասալը:

 

Նա նշել է, որ անցած տարվա նոյեմբերին Կանադայի Դաշնային կառավարությունը ընդգրկել է Կանադայի պատմության մեջ երկրորդ բազմամյա ներգաղթի ծրագիրը: Կոնֆերանսի խորհուրդը եկել է այն եզրակացության, որ 2018-2020թթ. միգրացիոն  ծրագիրը ճիշտ ուղու վրա է և կօգնի Կանադային մեղմացնել ծերացող բնակչության վրա բացասական տնտեսական եւ ֆինանսական ազդեցություններն ու ցածր ծնելիությունը:

 

Ծրագիրը նախատեսում է, որ Կանադան անցյալ տարվա մոտ 290 հազար նորեկի փոխարեն մինչեւ 2020 թվականը ներգրավվի մոտ 340 հազար մարդ: Ըստ հեղինակի՝ նոր զեկույցը ցույց է տալիս, որ ներգաղթի դերն առավել կարևոր է դառնում Կանադայի տնտեսական աճի ապահովման համար: 2017 թ. Կանադայի տնտեսությունը աճել է երեք տոկոսով `մեծապես պայմանավորված սպառողական զամբյուղի մեծացման, շուկայում թեժ մրցակցության և վերջին տասնամյակում զբաղվածության ամենաարագ աճի գործոններով: Արդյունքում երկրում գործազրկությունը հասել է նվազագույն մակարդակի:

 

Ըստ ներգաղթի հարցերով ավագ գիտաշխատողի՝ երկրի ժողովրդագրական միտումները հաշվի առնելով՝ հնարավոր է կանխատեսել, որ բնական աճը դանդաղում է, իսկ 2034թ-ին  բացասական ցուցանիշ կգրանցվի: Նման իրավիճակ արդեն նկատելի է Կանադայի Ատլանտյան ափերին:

 

Նա, այնուամենայնիվ, բնակչության աճը տնտեսության ծաղկման առաջնային լուծումը չի համարում: Փոխարենը հարկավոր է անհրաժեշտ քանակի ու որակի աշխատուժ ապահովել, որը  միջոց կհանդիսանա հարկերի վճարման, դրանք էլ իրենց հերթին կուղղվեն առողջապահական ու կրթական ոլորտների առաջխաղացմանը:

 

Ներգաղթը վերջին տարիներին կազմել է աշխատուժի 90 տոկոսը: Մասնագետին մտահոգում է այն հանգամանքը, որ գնալով ավելանում են երեխաների խնամքի պատճառով աշխատուժից դուրս մնացողների թիվը: Հետևաբար ներկայացնում է հաշվարկ, ըստ որի Կանադան իր տարեկան ներգաղթյալների թիվը պետք է հասցնի 400 000-ի, որպեսզի 2034-ին, երբ բնական աճի բացասական ցուցանիշ կգրանցվի, ներգաղթյալները կգան լրացնելու աշխատուժն ու ապահովելու տնտեսական աճը: